Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը համարձակ քայլ է. Սերգեյ Բագրատյան

Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը համարձակ քայլ է. Սերգեյ Բագրատյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը համարձակ քայլ է. Սերգեյ Բագրատյան

Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը` 55 000 դրամից 68 000 դրամ դարձնելը  համարձակ քայլ է. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

 
Նա նշեց, որ հաշվի առնելով այն հարկային բեռը, որ կարող էր դրա արդյունքում ունենալ մեր բյուջեն, փորձում էին դա հետաձգեին:

«Բայց հաշվի առնելով այն, որ ստվերից որոշակի ներգրավված միջոցները թույլ են տալիս մի քիչ ավելի համարձակ աշխատել, սա կարծում եմ կարևորագույն մեսիջ էր, որը դրական կազդի հասարակության դրամական միջոցների վրա»,-ասաց նա:


Բագրատյանը նկատեց, որ լավ օրենքները հաճախ վատ կիրարկման միջոցով ոչ արդյունավետ են դառնում:

«Մենք պետք է ուշադիր հետևենք և ենթաօրենսդրական ակտերով լրացնենք օրենքի այն բացերը, որոնք հնարավոր է մինչև տարեվերջ տեսանելի կլինեն: Ասել, որ որևէ հարկային փոփոխություն միարժեք հաջողություն է բերելու, դա սխալ մոտեցում է, պետք է քննություն լինի»,-ասաց նա:

Բագրատյանը նկատեց, որ նախ աշխատատեղերի խնդիր կա երկրում:

«Կան նաև քաղաքացիներ, որոնք առողջական, մտավոր խնդիրներ ունեն, դժվարություն ունեն  կրթություն ստանալու, տնտեսությամբ զբաղվելու հետ կապված, այսինքն՝ կա որոշակի անօգնական խավ, որի նկատմամբ պետք է սոցիալական երաշխիքներ ապահովենք»,-ասաց Բագրատյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan