Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փոխգործակցություն հանուն քաղաքացիների ապահովության. ՀՀ ԱԻ նախարարը հանդիպել է Վահագն Վերմիշյանին

Փոխգործակցություն հանուն քաղաքացիների ապահովության. ՀՀ ԱԻ նախարարը հանդիպել է Վահագն Վերմիշյանին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փոխգործակցություն հանուն քաղաքացիների ապահովության. ՀՀ ԱԻ նախարարը հանդիպել է Վահագն Վերմիշյանին

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային հանդիպում ունեցավ  Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ: Ինչպես  տեղեկացրեցին  ՀՀ ԱԻՆ-ից, հանդիպման նպատակը ՀՀ տարածքի 1:500000 մասշտաբի  երկարաժամկետ սեյսմիկ վտանգի հավանականային քարտեզի տրամադրումն էր:

Քարտեզը կազմվել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության նախաձեռնությամբ՝ 2016-2018թ-ին ՀԲ դրամաշնորհով: Քարտեզը կազմել են միջազգային մրցույթում հաղթած կոնսորսյումը, որն իր մեջ ներառում է 3 հայկական, իտալական և ամերիկյան գիտական կազմակերպություններ: Քարտեզին  կից կազմվել է ՀՀ տարածքի 200 հազարից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի ցանկը՝ հավաստանշելով յուրաքանչյուրի սեյսմիկ վտանգի աստիճանը: Քարտեզը բաժանված է սեյսմիկ վտանգի 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրում կանխատեսված է երկրաշարժի հնարավոր առավելագույն ուժգնության աստիճանը:

Քաղաքաշինության պետական կոմիտեին տրամադրված քարտեզը փոխարինելու է ներկայում գործող  1994թ-ի քարտեզին: Նոր քարտեզն ունի բազում առավելություններ. մասնավորապես այն կազմվել է նորագույն տեխնոլոգիներով և համակարգչային ծրագրերով, որոնք ապահովում են առավելագույն ճշգրտություն և տվյալների հավաստիություն: Կազման ժամանակ որպես ուսումնասիրության նյութ օգտագործվել են Հայաստանի և նրա հարակից 150կմ շառավղով տարածքների տվյալներ: Քարտեզին կից բազմահատոր հաշվետվություններում ընդգրկված նյութերը ներառում են նորագույն տեղեկություններ՝ տեղի ունեցած երկրաշարժերի և ակտիվ խզվածքների մասին վերլուծություններ, որոնք կօգնեն գնահատել ՀՀ սեյսմիկ վտանգը և սեյսմիկ ռիսկը:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, շնորհակալություն հայտնելով կատարված մեծածավալ աշխատանքի համար, նշեց, որ նոր քարտեզը անպայման կներառվի կոմիտեի լրամշակվող քաղաքաշինական նորմերում և կբարձրացնի կառուցվող շենք շինությունների սեյմակայունությունը և կնվազեցնի սեյմսիկ խոցելիությունը: Հանդիպման ավարտին՝ ԱԻ նախարարը պատրաստակամություն հայտնեց փոխգործակցել, որպեսզի մեր քաղաքացիները ապրեն ավելի ապահով և բարձր սեյսմակայունություն ունեցող շենքերում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan