Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լիդիանի փորձագետները առաջարկվող 16 մեղմման միջոցներից պատրաստ են 15-ը կիրառել. Հայկ Գրիգորյան

Լիդիանի փորձագետները առաջարկվող 16 մեղմման միջոցներից պատրաստ են 15-ը կիրառել. Հայկ Գրիգորյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լիդիանի փորձագետները առաջարկվող 16 մեղմման միջոցներից պատրաստ են 15-ը կիրառել. Հայկ Գրիգորյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կառավարության նիստի ժամանակ կառավարության անդամներին ներկայացրեց Ամուլսարի փորձագիտական եզրակացության արդյունքները:  «Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի ազդեցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինեն», -ասաց նա:

Հայկ Գրիգորյանը նշեց, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի հավանական ազդեցությունն է Դարփ, Արփա, Որոտան գետերի վրա: Նա ներկայացրեց, որ համաձայն եզրակացության՝ դրա ազդեցության ռիսկերը կառավարելի կլինեն, եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող մեղմման 16 միջոցները:

Հայկ Գրիգորյանը նշեց, որ Լիդիանի փորձագետները 16 առաջակվող մեղմման միջոցներից  15-ը պատրաստ են կիրառել, որից տասը արդեն կիրառվում է:  «Մեկ մեղմման միջոցը քննարկման փուլում է: Համաշխարհային բանկից Լիդիանը գումար ստանալու համար իր գործունեությունը պետք է համապատասխանեցնի AFC ստանդարտին, որով նախատեսվում է, որ հանքի օգտագործումից հետո հարյուր տարի պետք է մեղմման միջոցներ կիրառել»,-ասաց նա և նշեց, իսկ Նևադայի ստանդարտով առաջնորդվելու դեպքում մեղմման միջոցները կկիրառվեն հինգ հարյուր տարի, և Լիդիաի մասնագետները չեն հրաժարվում հարյուր տալուց ավելի մեղմման միջոցներ կիրառելուց, եթե անհրաժեշտությունը կլինի:

Վարչապետը, ամփոփելով ասաց,  որ կառավարության ներկայացուցիչները կծանոթանան փաստաթղթերին և կգան ընդհանուր եզրակացության:

Հայկ Գրիգորյանն ավելացրեց, որ ստացված եզրակացությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրելու, որ մեկ տարուց ավելի քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու: Վարչապետը հարցրեց, թե այսինքն՝ կարճվելու է այդ գործը, Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «Որևէ հիմք որևէ մեկին մեղադրանք առաջադրելու, մեղադրելու չկա, և գործի քննության ուղղվածությունը դա է»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan