Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց Կոտայքի մարզի տնտեսական ներուժը

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց Կոտայքի մարզի տնտեսական ներուժը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց Կոտայքի մարզի տնտեսական ներուժը

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում ներկայացրեց մարզի տնտեսական ներուժը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ այս համաժողովում ներկայացվելու է Կոտայքում հաջողության պատմություն գրանցած 10 բիզնես նախագծեր և ևս 25 ներդրումային ծրագրեր տնտեսության ամենատարբեր ոլորտներում, որոնց մեծ մասը իրագործման փուլում են կամ գտնվում են մեկնարկային կետում։

Պետրոսյանը նշեց, որ մարզում կան մի շարք գործող և վերակառուցման ենթակա ջրամբարներ, որոնցից առանցքային են Մարմարիկի և Աղբյուրակի ջրամբարները. միայն Մարմարիկի ջրամբարը ունի շուրջ 24 միլիոն խորանարդ մետր տարողունակություն և գործարկումից ի վեր այս տարի առաջին անգամ այն ամբողջովին ջրալցվել է։

«Մարզում հիմնանորոգման կարիք ունեցող ջրամբարներից են Սևաբերդի ջրամբարը, որի հիմնանորոգման և գործարկման ուղղությամբ այս պահին տարվում են բանակցություններ, ներգրավվելով  նաև մասնավոր ներդրողների, այս պահին կառավարության օրակարգում է Եղվարդի ջրամբարի կառուցման առաջնահերթ ծրագիրը, որի նախագիծը համաժողի ընթացքում կներկայացվի»,- ընդգծեց Պետրոսյանը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan