Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հրազդանում կառուցվելու է 1 ՄՎտ հզորությամբ երկու նոր արևային էլեկտրակայան

Հրազդանում կառուցվելու է 1 ՄՎտ հզորությամբ երկու նոր արևային էլեկտրակայան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հրազդանում կառուցվելու է 1 ՄՎտ հզորությամբ երկու նոր արևային էլեկտրակայան

Կոտայքի մարզը բացառիկ դեր ունի էներգետիկայի բնագավառում։ Էլեկտրաէներգիայի արտադրության տեսակարար կշիռը մարզի արդյունաբերության ծավալում կազմում է 45 տոկոս։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ծաղկաձորում«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Հանրապետությունում արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի 20 տոկոսը գեներացվում է Կոտայքում։ Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Հրազդան ՋԷԿ-ին և Հրազդանի 5-րդ էներգաբլոկին։ Մարզի Հրազդան և Մարմարիկ գետերի վրա այսօր գործում են 17 ՀԷԿ-եր»,- ասաց Պետրոսյանը։

Մարզպետի խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում արտադրության ծավալի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018 թվականի՝ 74,9 միլիարդ դրամի։

Պետրոսյանը նշեց, որ արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում դարձել է գրավիչ, հատկապես Կոտայքի մարզում առկա արևային բարձր ներուժի և համապատասխան հողատարածությունների առկայությունը առավել նպաստավոր են մարզում նմանատիպ կայաններ կառուցելու համար։

«2018 թվականին Հրազդան համայնքում կառուցվել է 430 ԿՎտ արևային էլեկտրակայանը, իսկ2019 թվականին նախատեսվում է կառուցել Հրազդան երկու նոր համայնքում 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ»,- եզրափակեց Պետրոսյանը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan