Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստան ապրանքներ պաշտոնական ներկրողների շահերը պաշտպանելու համար օմբուդսմենը մշակել է նախագիծ

Հայաստան ապրանքներ պաշտոնական ներկրողների շահերը պաշտպանելու համար օմբուդսմենը մշակել է նախագիծ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստան ապրանքներ պաշտոնական ներկրողների շահերը պաշտպանելու համար օմբուդսմենը մշակել է նախագիծ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել մտավոր սեփականությամբ պաշտպանվող ապրանքների ներմուծման գործընթացում իրավատերերի շրջանում առաջացող խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ տարբեր անձինք Հայաստան են ներկրում առանց պաշտոնական ներկրողի (իրավատեր) թույլտվության ապրանքներ՝ խախտելով պաշտոնական ներկրողի իրավունքները։ Տվյալ դեպքում մաքսային մարմինը ռեեստրում առկա տեղեկությունների հիման վրա կասեցնում է ապրանքի բաց թողնումը 10 օրով՝ միաժամանակ տեղեկացնելով պաշտոնական ներկրողին։ Մաքսային մարմինը կարող է կասեցման 10-օրյա ժամկետը երկարաձգել ևս 10 օրով, եթե պաշտոնական ներկրողը հասցրել է իր իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան և այդ մասին տեղեկացնել իրավասու մարմնին։ Հակառակ պարագայում առանց պաշտոնական ներկրողի համաձայնության ապրանքը բաց է թողնվում հայկական շուկա։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնում թեմային առնչվող բողոքների ուսումնասիրությունները, ոլորտի մասնագետների հետ քննարկումները ցույց են տալիս, որ նման դեպքերում իրավունքների պաշտպանությունը հայցային վարույթի շրջանակում իրականացնելն արդյունավետ չէ։

Հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։ Նախագծով առաջարկվում է նման գործերի քննությունն իրականացնել հատուկ հայցային վարույթի շրջանակում՝ սահմանելով սեղմ ժամկետներ դատարանի կողմից որոշումներ կայացնելու համար։

Աաջարկվող փոփոխությունների ընդունմամբ լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն մտավոր սեփականության և դատական պաշտպանության իրավունքների ապահովման համար։

Նախագիծը ուղարկվել է իրավասու պետական մարմիններին։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan