Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

2016-ի ՇՄԱԳ-ը և նախագիծը բավարար չեն Ամուլսարի հանքի ապահով շահագործման համար, «Լիդիանը» պետք է թարմացնի ՇՄԱԳ-ը. «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագետ

2016-ի ՇՄԱԳ-ը և նախագիծը բավարար չեն Ամուլսարի հանքի ապահով շահագործման համար, «Լիդիանը» պետք է թարմացնի ՇՄԱԳ-ը. «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
2016-ի ՇՄԱԳ-ը և նախագիծը բավարար չեն Ամուլսարի հանքի ապահով շահագործման համար, «Լիդիանը» պետք է թարմացնի ՇՄԱԳ-ը. «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագետ

Կառավարության անցկացված տեսակոնֆերանսին «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագետ  Ռիկարդո Խուրին հայտարարեց, որ Լիդիանի առաջարկած միջոցառումները թերություններ ունեն, և որպեսզի դրանք ամբողջականացվեն, շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) պետք է վերանայվի Կառավարության կողմից և նոր առաջարկություններով պատշաճ կերպով առաջարկ ներկայացվի, որից հետո, հնարավոր է, հանքը շահագործվի ընդունելի ռիսկերով:

«Եթե Լիդիանի առաջարկած մեղմացված միջոցները հավելվեն, բոլոր նախնական քայլերն ապահովվեն, բոլոր միջոցառումները ներդրվեն՝ համապատասխանելով նախագծման շինարարության, վեարհսկման և արժեվորման ստանդարտներին, ապա այդ դեպքում կապահովվեն ՀՀ-ի պահանջած ստանադարտները ջրային համակարգում՝ լինի ստորգետնյա ջրերի, գետերի, թե լճերի դեպքում: Մեր պատասխանի որոշակի անորոշությունը վերաբերում էր գնահատված ազդեցություններին, այսինքն՝ ջրի մեջ քիմիական նյութերը հենց այդ թերությունների մասն են՝ ՇՄԱԳ-ի մեջ, բայց, եթե այս առաջարկված միջոցառումները ներդրվեն, մենք համարում ենք, որ ջրային ռեսուրսների վրա ազդեցություն չի լինի»,-հայտարարեց փորձագետը:

Հարցին, թե որտեղի՞ց է գալիս «էԼԱՐԴ»-ին  հավելյալ միջոցառումներ կազմելու հստակ առաջարկը, արդյո՞ք Կառավարությունը նրանց առաջ նման խնդիր է դրել, որ բացի ազդեցությունից նաև առաջարկներ ներկայացնեն, Ռիկարդո Խուրին պատասխանեց․ «Այո, էլեկտրոնային նամակով այդօրինակ խնդրանք Քննչական կոմիտեի կողմից ստացել ենք»:

Հարցին, թե արդյո՞ք 2016 թվականին ՀՀ-ին ներակայացված ՇՄԱԳ-ը և այդ նախագիծն ուսումնասիրելը բավարա՞ր է, և այդ շրջանակում հնարավո՞ր է աշխատանք իրականացնել, փորձագետը նշեց, որ դրանք բավարար չեն հանքը շահագործելու համար և սա հստակ փաստաթղթավորված է իրենց հիմնավորման մեջ: «Ընկերությունը պետք է թարմացնի ՇՄԱԳ-ը, որպեսզի կարողանա հաստատել, որ նախնական միջոցոռումները մեղմացվել են, ապա՝ հանգամանալից գնահատելուց հետո կարող են ասել ազդեցության մասին»,-ասաց Ռիկարդո Խուրին:

Իսկ թե միջոցառումների կիրառման դեպքում ե՞րբ կարող են աշխատանքները սկսել, հնարավո՞ր է, օրինակ, 5 տարի հետո մեկնարկել, փորձագետը նշեց, որ գուցե 6 ամիս, 1 տարի, 2 տարի: «Մաքրման կայանի համակարգի օգտագործումը հետաձգել չի կարելի, ազդեցության գնահատումը պետք է թարմացվի և մի շարք ուսումնասիրություներ ընդլայնվեն կամ վերանայվեն, և միայն այդ դեպքում կարելի է խոսել ժամկետի մասին»,-ասաց նա:  

Լիդիան ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանը նկատեց, որ նրանց հաշվետվության մեջ հստակ չի երևում, թե նրանց առաջարկություններն որքանով են հաշվարկելի դրական ազդեցության համար, կամ որքանով են վատ իրենց ընկերության  առաջարկներից: «Մենք չենք կարողացել թվայնացնել ազդեցությունը մեր գնահատման մեջ, երկու պատճառով․ առաջինն այն է, որ դա մեր հանձնարարության մեջ չէր, մեր հանձնարարությունը գնահատելն էր, երկրորդ պատճառը, եթե նույնիսկ ընդգրկման մեջ լինեին, այդ տվյալները, որոնք Լիդիանը տրամադրել է, այնքան թերի են, որ չէինք կարող հաշվարկները անել: Լիդիանն ինքն այդ ազդեցությունը չի չափել, ու կուռ կերպով գնահատել քանակական ազդեցությունը»,-ասաց փորձագետը:

Հարցին, թե որքանո՞վ է մոնիտորինգի իրականացումը կարևոր նախագծի թույլատրելիության համար, փորձագետը նշեց, որ մոնիտորնիգը նույնպես իրականացվել է թերություններով: «Գարնան մոնիտորինգի ծավալները խիստ սահմանափակ էին, ստորգետնյա ջրերում գնահատկանները խիստ սահմափակ են եղել»,-ասաց նա:

Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ առաջարկված 16 մեղմման միջոցներից Լիդիանն իր ՇՄԱԳ-ում  նախատեսել է 10-ը, ինչը, սակայն, «էԼԱՐԴ»-ի ներկայացուցիչները չեն հաստատել: Քննչական կոմիտեն հաստատեց, որ եզրակացության մեջ դրանք հաստատված են:

«Պատկերացում չունեմ, թե ինչ 10-ի մասին է խոսքը, բայց մեր թիմի անունից կարող եմ ասել, որ մենք համաձայն չենք նրան, որ առաջարկվող ՇՄԱԳ-ի մեջ մեղմացման միջոցները լրիվ բավարար են կամ ադեկվատ: Կոնցեպցիան նույնն է, նրանք մաքրման մասին խոսում են, մենք էլ ենք խոսում, բայց մենք ասում ենք, որ առաջարկներն անբավարար են տվյալ փուլում»,-ասաց փորձագետը և նշեց, որ Լիդիանն առաջարկում է պասիվ մաքրում, իսկ իրենք ասում են, որ պասիվ մաքրումը բավարար է:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ  երկու կողմին էլ մասնագիտական դիսկուրսի հնարավորություն են տվել և հավելեցին, որ Լիդիանը պարտավորվել է իրակացնել ճկուն քաղաքականություն, այսինքն, եթե որևէ փուլում տեսնեն, որ անարդյունավետ է, պարտավորվում է փոխել մեկ այլ միջոցառումով՝ պասիվ մաքրումից անցնել ակտիվի:

Միջազգային փորձագետը նշեց, որ Քննչական կոմիտեի գնահատումը ձախողվել է մի քանի կարևոր առանցքային ուղղություններով: «Ձեր ամփոփ ուսումնասիրությունը սևեռվել է միայն հորերի վրա, մնացած հարակից տարածքների մասով ուսումնասիրություն չեք կատարել, բայց, օրինակ, պետք է ջուրը պոմպելու ուսումնասիրություն կատարել, ոչ մեկը չեք կատարել, ձեր մոդելավորման մեջ չի ներառվել կույտային տարալվացման համակարգի ուսումնասիրությունը»,-ասաց նա: 

Վարչապետը հարցրեց Քննչական կոմիտեի ներկայացուցչին, թե ինչպե՞ս են հանգել այն եզրակացությանը, որ չկան բնապահպանական ռիսկեր: «Ելնելով նրանից, որ, եթե մաքսիմալ մեղման միջոցները կիրառվեն, այդ թերություններով հանդերձ դրանք չեզոքացվում են»,-ասաց Քննչական կոմիտեի ներկայացուցիչը:

Լիդիանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը նշեց, որ կարևոր է, որ ունենան ավելի քան 400 պարտավորություն: «Մենք ենք վերցրել այդ պարտավորությունները՝ հասկանալով ռիսկերը, և ժամանակացույց ենք դրել, որն անընդհատ ավելացնում ենք»,-ասաց նա և նշեց, որ ոչ «ԷԼԱՐԴ»-ը, այլ ուրիշ միջազգային հեղինակավոր փորձագետներ ստորագրել են այն թղթերի տակ, որոնց հիման վրա համարվել է, որ տվյալները բավարար են, ռիսկերը՝ կառավարելի: 

«էԼԱՐԴ»-ի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք էլ պատրաստել են հանգամանալից և անաչառ եզրակացություն և պատրաստ են պաշտպանել եզրակացության ցանկացած դրույթ:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ նշեց, որ իրենց եզրակացությունը կտրվի սեպտեմբերի 4-ին՝ ԳԱԱ-ի ամփոփումից հետո:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan