Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Զբոսաշրջային Հայաստան-2019» մրցանակաբաշխություն. սպասվում է ավելի քան 500 հյուր

«Զբոսաշրջային Հայաստան-2019» մրցանակաբաշխություն. սպասվում է ավելի քան 500 հյուր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Զբոսաշրջային Հայաստան-2019» մրցանակաբաշխություն. սպասվում է ավելի քան 500 հյուր

«Զբոսաշրջային Հայաստան-2019» 6-րդ մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ Երևանում:

Այս տարի այն կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ:

Միջոցառմանը սպասվում է 560 հյուր, ովքեր ժամանելու են Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից:

Մրցանակաբաշխության ղեկավար Անահիտ Գևորգյանը նշեց, որ քվեարկությունն անցնելու է երկու փուլով:

«Առաջին փուլում՝ դատարկ անվանակարգերը ներկայացվելու են հանրությանը և այն ընկերություններին, որոնք գործունեություն են ծավալում հենց զբոսաշրջության ոլորտում: Հենց իրենք առաջադրելու են տարվա լավագույնին: Առաջին փուլի քվեարկության արդյունքներով ձևավորվելու է 2-րդ փուլի լավագույն հնգյակը, ինչից հետո էլ ընտրվելու է հաղթողը»,- նշեց Գևորգյանը:

Քվեարկությունն անցկացվելու է բաց և թափանցիկ, և հենց մրցանակաբաշխության օրը հայտնի կդառնան 15 անվանակարգում առաջադրված լավագույն զբոսաշրջային ընկերությունները, կազմակերպություններն ու անհատները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ ՍուսաննաՍաֆարյանն ասաց, որ իրենք շատ են կարևորել մրցանակաբաշխության անցկացման թափանցիկությունը:

«Մրցանակաբաշխության էմոցիոնալ մասը պահպանելու համար որոշել ենք, որ հաղթողները հենց այդ օրը հայտնի դառնան: Համոզված եմ, որ այս միջոցառումը դեռ շարունակական կլինի, և եկող տարի կփորձենք ավելի մեծ մասշտաբով իրականացնել»,- շեշտեց Սաֆարյանը:

Նա նշեց, որ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ավելացվել է «Լավագույն տպագրված նյութ» անվանակարգը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan