Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կամերային նվագախումբը համերգաշրջանը բացելու է իտալացի երաժիշտների հետ և իտալական ծրագրով

Կամերային նվագախումբը համերգաշրջանը բացելու է իտալացի երաժիշտների հետ և իտալական ծրագրով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կամերային նվագախումբը համերգաշրջանը բացելու է իտալացի երաժիշտների հետ և իտալական ծրագրով

Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2019-2020 թվականների համերգաշրջանի բացմանը հանդես է գալու իտալական ծրագրով` հնչեցնելով Վերդիի, Ռոսինիի, Մասկանիի, Ռոտայի, Մորիկոնեի, Պիացոլայի ստեղծագործությունները: Նվագախումբը ղեկավարելու է դիրիժոր Մարիո Լեոտան: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային ծրագիրը կկայանա սեպտեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին նախաձեռնության հեղինակներն ու մասնակիցները:

 «Երեկոն միայն երաժշտական չէ: Ուստի   նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանի հետ ընտրել ենք «Նոտաներ և տեսիլքներ» վերնագիրը: Հայ և իտալացի ստեղծագործողների հետ ներկայացնելու ենք իտալական մշակույթը, առաջարկելու ենք ձեզ մի համերգ, որից բավականություն եք ստանալու»,- նշեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:

 Նա հիշեցրեց, որ հաճախ է խոսվում հայ և իտալացի ժողովուրդների նմանությունների` հնագույն և հարուստ մշակութային ժառանգություն ունենալու  մասին: «Իրապես այդպես է: Դա է փաստում նաև երկու երկրների միջև մշակութային ամուր կապը, որին նպաստում է նաև մեր դեսպանությունը: Մենք բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպում` ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր,  տեսողական արվեստի ցուցադրություններ և այլն, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ մեր ժառանգությանը»,-ընդգծեց դեսպանը:

 Վինչենցո դել Մոնակոն շեշտեց, որ յուրաքանչյուր իտալացի, որը մեկ անգամ լինում է Հայաստանում, անպայման վերադառնում է, քանի որ Հայաստանը կախարդում է:

 Հայաստանի կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը հավաստիացրեց, որ արվեստասերներին հետաքրքիր երեկո է սպասում: Նա ասաց, որ ոչ միայն նվագախումբն ընտրել և մշակել համերգի ծրագիրը, այլև առաջարկներ են արել և՛ դիրիժորը, և՛ մենակատարները:

 Դիրիժոր Մարիո Լեոտան, անդրադառնալով նվագախմբի հետ աշխատանքին, նշեց, որ երկու օր է, ինչ փորձեր են իրականացնում, և ինքը տեսնում է, որ նվագախմբում պատասխանատու, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող երաժիշտներ են ընդգրկված:

 Երեկոյին որպես մենակատար ելույթ է ունենալու հանրահայտ իտալացի սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետին, որը մեր երկրում արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս Կամերային նվագախմբի հետ: Նրա խոսքով` նախորդ այցից հրաշալի տպավորություն է ստացել: «Ես գտա մի երկիր, որն աշխարհագրական առումով հեռու է Իտալիայից, բայց որի ժողովուրդը մշակույթով շատ մոտ է մեզ: Նախորդ համերգից այնքան դրական էներգիա եմ ստացել, որով լիցքավորված եմ մինչ օրս»,-խոստովանեց սաքսոֆոնահարը` հույս հայտնելով դրական հույզեր ու ապրումներ ունենալ նաև սպասվելիք երեկոյին:

 Ամբողջ համերգի ընթացքում տեսաէկրաններին ցուցադրվելու է «Remix Portraits» խորագրով թվային ինստալացիան, որի հեղինակը Իտալիայում մեծ ճանաչում վայելող արվեստագետ Ֆրանց Չերամին է: Վերջինս, խոսելով ինստալացիայի յուրահատկության մասին, ընդգծեց, որ Վինչենցո դել Մոնակոն իրեն խնդրել է ստեղծել պատկեր, որն արտացոլի արվեստն իր աչքերով: «Ես այցելեցի Հայաստանի ազգային պատկերասրահ, որը հրաշալի էր, ու փորձեցի վերանկարել հայկական և իտալական հնագույն կտավները, որոնք ցուցադրվելու են համերգին»,- պատմեց նա:                                      

Իտալա-հայկական երեկոն իրականացվում է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan