Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները կավելացվեն մոտ 7 մլն դրամով

Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները կավելացվեն մոտ 7 մլն  դրամով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները կավելացվեն մոտ 7 մլն դրամով

 Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ ընդունվեց Երևան քաղաքի բյուջեի նպատակային ծախսերում փոփոխություն կատարելու հարցը։

Զեկուցող փոխքաղաքապետ  Հայկ Սարգսյանը ներկայացրեց Երևան քաղաքի 2019 թ. բյուջեում և Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումներում նախատեսվող փոփոխությունները:

«Նախատեսվում է փոփոխություններ կատարել Երևան քաղաքի 2019 թ. բյուջեում և Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները ավելացնել ընդհանուր 6.911.000 դրամով: Դրանից 3.630.000 դրամն  ուղղվելու է ձմեռային զորակոչի շրջանում Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում այլընտրանքային ծառայության անցած թվով 11 այլընտրանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն: Մնացած 3.281.000 դրամը նախատեսվում է հատկացնել «Պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում» ծրագրի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների համար»,- ասաց Սարգսյանը:

Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ իրենք տվյալ հարցին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց  53 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan