Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թեհրանը չի բացառել վերադարձը ԳՀՀԾ-ով պարտավորությունների ամբողջական կատարմանը

Թեհրանը չի բացառել վերադարձը ԳՀՀԾ-ով պարտավորությունների ամբողջական կատարմանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թեհրանը չի բացառել վերադարձը ԳՀՀԾ-ով պարտավորությունների ամբողջական կատարմանը

Թեհրանը կարող Է վերադառնալ միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում իր պարտավորությունների ամբողջական կատարմանը, եթե մնացած մասնակիցները գործարքը կատարեն ամբողջությամբ եւ արդյունավետորեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հայտարարել Է Իրանի փոխնախագահ, հանրապետության Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:


Նա նշել Է, որ նախքան գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կատարումից մասնակիորեն շեղվել սկսելը, Իրանը ռազմավարական համբերություն Է դրսեւորել պայմանագրից ԱՄՆ-ի միակողմանիորեն դուրս գալուց հետո, որպեսզի ԳՀՀԾ-ի մնացած մասնակիցներին թույլ տա կատարել պարտավորությունները, ինչպես նաեւ փոխհատուցել Վաշինգտոնի կողմից ձեռնարկված միջոցի հետեւանքները:

«Կարեւոր Է նշել, որ իր պարտավորություններից Իրանի մասնակի շեղումը շրջելի Է՝ գործարքի մյուս մասնակիցների կողմից ԳՀՀԾ-ի ամբողջական եւ արդյունավետ կատարման դեպքում: Ես կցանկանայի նշել, որ ԳՀՀԾ-ի պահպանումը միջազգային հանրակցության բոլոր անդամների ընդհանուր պատասխանատվությունն Է»,-հայտարարել Է Սալեհին՝ Վիեննայում ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan