Հեղափոխությունից հետո ի՞նչ է ակնկալվում Արցախի ապագա ղեկավարից. «Հայացք Հայքից»



Սերգեյ Գորոդեցկին՝ Արցախի ու արցախցու մասին. «Բնությունն ու պատմությունը Ղարաբաղում ստեղծել են մարդու վառ արտահայտված տեսակ։ Գործունեության վիթխարի թափ, անկոտրում խիզախություն ու համարձակություն, ինքնավստահություն, ինքնատիպ համառություն, ուղղաձիգ կայունություն, ընտանեկան կենցաղում՝ հայրիշխանություն. ղարաբաղցու այս գծերը, կարծես, հայկական հնագույն առաքինությունների խտացումն են»։ Այսօր շատ կարևոր է, որ Արցախի ղեկավարի ընտրությունը հաղթի մեկը, ով հենց այդպիսին է պատկերացնում Արցախը, ով Հայաստանի այդ հատվածը կդարձնի գրավիչ աշխարհի համար: