Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թրամփը Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները վերացնելու պայման է դրել

Թրամփը Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները վերացնելու պայման է դրել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թրամփը Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները վերացնելու պայման է դրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները վերացնելու առաջարկ անել Հյուսիսային Կորեային, եթե վերջինը համաձայնի ապամոնտաժել Յոնբենի միջուկային կենտրոնը և դադարեցնի ուրանի արտադրությունը: Այդ մասին Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնել է Time-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները:

Պարբերականը հստակեցրել է, որ խոսքը տեքստիլի և ածուխի մատակարարման վերաբերյալ ՄԱԿ-ի պատժամիջոցները երեք տարով կասեցնելու մասին է:

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 1-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Թրամփը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել, երբ խորհրդականները պատմել են նրան Փհենյանի կողմից հրթիռների մշակման մասին, որոնք կարող են արձակվել սուզանավից:

Չնայած Հյուսիսային Կորեայի գործողությունների վերաբերյալ խորհրդականների մտահոգությանը, ԱՄՆ առաջնորդը որոշել է շարունակել բանակցությունները:

Խորհրդականները պատրաստել են առաջարկությունների ցանկ, որը Թրամփը կարող է ներկայացնել Կիմ Չեն Ընի հետ բանակցություններում՝ միջուկային ծրագրից  հրաժարվելու դիմաց:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan