Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Առաջիկա երեք օրերին Հայաստանը լինելու է ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը.Ալեքսանդր Եսայան

Առաջիկա երեք օրերին Հայաստանը լինելու է ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը.Ալեքսանդր Եսայան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Առաջիկա երեք օրերին Հայաստանը լինելու է ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը.Ալեքսանդր Եսայան

Առաջիկա երեք օրերին Հայաստանը լինելու է ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «WCIT 2019»-ի համաժողովի բացմանն իր ելույթում ասաց «WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը: Նա նշեց, որ այս համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու գաղափարը  առաջացել է տարիներ առաջ: Այն իրականություն դարձնելու համար իրականցվել է զգալի աշխատանք:

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Հայաստանում: Տարիներ առաջ մենք կարողացանք հաղթել մեր առաջարկությամբ և այս կարևոր համաժողովը բերել Հայաստան: Հայաստանն առաջիկա երեք օրերին լինելու է տեխնոլոգիական կենտրոն: Ես շատ ուրախ եմ ողջունելու մեր բոլոր հյուրերին, ովքեր եկել են աշխարհի տարբեր երկրներից: Բարի գալուստ մեր երկիր»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan