Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պուտինը հայտարարել է Սիրիայի հարցով կայացված ռուս-թուրքական «ճակատագրական որոշումների» մասին

Պուտինը հայտարարել է Սիրիայի հարցով կայացված ռուս-թուրքական «ճակատագրական որոշումների» մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պուտինը հայտարարել է Սիրիայի հարցով կայացված ռուս-թուրքական «ճակատագրական որոշումների» մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վեց ժամից ավելի տևած բանակցություններից հետո հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այդ պայմանավորվածությունները ՌԴ ղեկավարն անվանել է «շատ կարևոր, եթե ոչ ճակատագրական», որոնք թույլ կտան կարգավորել թուրք-սիրիական սահմանին ձևավորված լարված իրավիճակը:

Նախագահները հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը:

Նշվում է, որ Թել Աբյադ և Ռաս Ալ Այն քաղաքների միջև 32 կմ երկարությամբ ձգվող գոտու ստատուս-քվոն, որտեղ տեղի էին ունենում «Խաղաղության ակունք» ռազմարշավի գործողությունները, կպահպանվի:

Մոսկվան և Անկարան պայմանավորվել են, որ թուրքական գործողությունների գոտուց այն կողմ գտնվող տարածքում չորեքշաբթի առավոտվանից մուտք կգործեն սիրիացի զինծառայողները և ռուսական ռազմական ոստիկանությունը: Նրանք կաջակցեն քրդական ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների դուրսբերմանը 30 կմ երկարությամբ ձգվող սահմանամերձ գոտուց:

Քրդական ուժերի դուրս բերումից հետո կսկսվի ռուս-թուրքական համատեղ հերթապահությունը սահմանից մինչև արևմուտք և արևելք ընկած՝ նախատեսված հատվածում, բացի Կամիշլի քաղաքից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan