Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԳԱԱ նախագահը գիտության ֆինանսավորման մեջ մասնավորի մասնակցության անհրաժեշտություն է տեսնում

ԳԱԱ նախագահը գիտության ֆինանսավորման մեջ մասնավորի մասնակցության անհրաժեշտություն է տեսնում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԳԱԱ նախագահը գիտության ֆինանսավորման մեջ մասնավորի մասնակցության անհրաժեշտություն է տեսնում

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, նկատի ունենալով միջազգային փորձը, առաջարկում է, որ Հայաստանում մասնավոր սեկտորը ևս մասնակցի գիտության ոլորտի ֆինանսավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարտիրոսյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկմանը:«Մեր գիտության ֆինանսավորումը հավասար է բյուջեի ծախսային մասի մոտ 1.2 տոկոսին: Այդ թիվը չի փոխվել արդեն գրեթե 30 տարի: Պետությունը գիտության նկատմամբ հատուկ հոգս չի տարել: Ֆրանսիայում գիտության ֆինանսավորման համար միջոցների մի մասը տալիս է պետությունը, մյուսը՝ մասնավոր աղբյուրները: Պետք է այնպես անենք, որ մասնավոր սեկտորը մասնակցի գիտության ֆինանսավորմանը»,-ասաց Մարտիրոսյանն ու հավելեց՝ այս խնդրի մասին խոսում են արդեն երկար տարիներ:

Նա շեշտեց՝ գիտությունը կարևոր նշանակություն ունի անվտանգության, տնտեսության, ազգի զարգացման հարցում, և այդ ոլորտի ֆինանսավորմանը պետք է ուշադրություն դարձնել: Մարտիրոսյանը մատնանշեց նաև ոլորտում գործող կառույցների շենքների պահպանման խնդիրները, որոնք պահանջում են լրացուցիչ ֆինանսավորում: Ոլորտում բյուջեի 75 տոկոսը հատկացվում է աշխատավարձներին, իսկ 25 տոկոսը՝ մնացած մանր ծախսերին: Մարտիրոսյանը կարևորեց, որ բյուջեում շենքերի պահպանման նպատակով հատուկ միջոցներ հատկացվեն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan