Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իլհամ Ալիևը կայցելի Թուրքիա

Իլհամ Ալիևը կայցելի Թուրքիա
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իլհամ Ալիևը կայցելի Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում կմասնակցի Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) կառուցման ավարտին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, գրում է Sabah Daily լրատվականը:

«TANAP-ը մեր ամենակարևոր նախագծերից է: Մենք կառուցման ավարտի պաշտոնական միջոցառումը ծրագրում ենք անցկացնել նոյեմբերի 30-ին: Ծրագրվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը»,- տեղեկացրել է Դյոնմեզը:

Արարողությունը տեղի կունենա Թուրքիայի Էդիրնե նահանգի Իպսալա շրջանում:

TANAP-ը նախատեսված է ադրբեջանական գազը «Շահ Դենիզ» հանքավայրից թուրք-վրացական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմաններ հասցնելու համար: Գազատարի տարեկան թողունակությունը կկազմի առնվազն 16 մլրդ խմ, որից 10 միլիարդը կուղարկվի Եվրոպա, իսկ 6 միլիարդը՝ Թուրքիայի արևմտյան շրջաններ: Գազատարի հզորությունը նախատեսված է հասցնել մինչև տարեկան 31 մլրդ խմ-ի:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan