Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով Է, որ Վրաստանում իրադրությունը կկարգավորվի երկխոսության միջոցով

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով Է, որ Վրաստանում իրադրությունը կկարգավորվի երկխոսության միջոցով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով Է, որ Վրաստանում իրադրությունը կկարգավորվի երկխոսության միջոցով

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել Է, որ անհանգստացած Է Վրաստանում տիրող իրադրությունից եւ հուսով Է, որ այն կհաջողվի կարգավորել երկխոսության միջոցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անհանգստությամբ եմ հետեւում Վրաստանի իրադրությանը: Հուսով եմ, որ բոլոր կողմերը կկարողանան երաշխավորել խաղաղ բողոքը եւ առաջ շարժվել երկխոսության եւ օրենքի հարգման շնորհիվ»,- գրել Է Գրեմինգերը Twitter-ում:

Թբիլիսիում խորհրդարաի շենքի մոտ կիրակի օրը տեղի Է ունեցել ընդդիմադիրների, ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների ու նրանց կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Նոյեմբերի 18-ին ընդդիմադիրները պիկետել են խորհրդարանի շենքը, ավելի ուշ հատուկ նշանակության ուժերը ցրել են հանրահավաքը:

Ինչպես հայտնել Է Վրաստանի ՆԳ նախարարությունը, հանրահավաքի ցրման ընթացքում բերման Է ենթարկվել 37 մարդ:

Նախարաությունը հավելել Է, որ խոսքը վերաբերում Է այն մարդկանց, որոնք չեն ենթարկվել ոստիկաններին եւ խուլիգանություն են արել: Ակցիայի մասնակիցների ցրման ընթացքում տուժել Է չորս մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, որոնք հիվանդանոց են տեղափոխվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan