Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Լոմբարդիայի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Լոմբարդիայի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Լոմբարդիայի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Լոմբարդիայի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Իտալիայից, հանդիպմանը ներկա է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը,  ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը:

Ֆաբրիցիո Սալան, ողջունելով ՀՀ վարչապետին, նշեց, որ Լոմբարդիա նահանգը շատ ակտիվ է արտաքին հարցերում և պարբերաբար ընդլայնում է գործընկերների ցանկը:  

«Շնորհակալ եմ այս հանդիպման համար, հուսով եմ, որ այն իր ազդեցությունը կունենա մեր հարաբերությունների ամրապնդման գործում: Մեր միջազգային հարաբերությունները շատ հագեցած են, ես երեկ եմ վերադարձել ԱՄԷ-ից, նահանգապետը Չինաստանում է: Այսօր Լոմբարդիան այն նահանգներից է, որն աշխարհում երկրորդն է մեծաթիվ հյուպատոսություններ ունենալու տեսանկյունից»,-ասաց փոխնահանգապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Իտալիայի հետ Հայաստանի հարաբերությունները նոր փուլ են տեղափոխվում և դա առաջին հեթին տնտեսական առումով:

«Լոմբարդիա նահանգի հետ կարծում եմ գործակցության մեծ ներուժ կա, հատկապես բիզնես շրջանակում: Նախորդ տարի, երբ «Ռայնէյր» ավիաընկերությունը հետաքրքրություն էր ցուցաբերում դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու համար, որոշվեց այդ գործընթացը սկսել Հռոմից և Միլանից: Անկեղծ ասած՝ ինձ համար անակնկալ էր, և ես ուզում էի հասկանալ այդ որոշման պատճառը: Հասկացա, որ առկա է տնտեսական դինամիկա, որը ավիաընկերությանը մղեց դեպի այս ուղղություններ: 2019 թվականի ընթացքում Հայաստանում իտալական մասնակցությամբ երեք բավական լուրջ տնտեսական նախագծեր ենք սկսել: Գալիս եմ այն եզրակացության, որ երբ ապահովում ենք քաղաքական պայմաններ, բիզնեսը շատ արագ արձագանքում է»,-հավելեց վարչապետը:  

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan