Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Նորմանդական քառյակի» ղեկավարները երեք կետից բաղկացած պաշտոնական հաղորդագրություն են ընդունել

«Նորմանդական քառյակի» ղեկավարները երեք կետից բաղկացած պաշտոնական հաղորդագրություն են ընդունել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Նորմանդական քառյակի» ղեկավարները երեք կետից բաղկացած պաշտոնական հաղորդագրություն են ընդունել

«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները Փարիզում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են պաշտոնական հաղորդագրություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Ընդամենն ամփոփիչ փաստաթղթում նշված Է երեք կետ. «Անհապաղ միջոցներ հակամարտության գոտու իրադրության կայունացման ուղղությամբ», «Մինսկի համաձայնագրերի քաղաքական դրույթների իրականացման միջոցառումներ» եւ «Շարունակություն»:

Մասնավորապես, կողմերը հավանություն են տվել Դոնբասի երեք նոր հատվածում մինչեւ 2020 թվականի մարտի վերջն ուժերի հեռացման պլանին: «Նորմանդական քառյակի» ղեկավարները պայմանավորվել են հավանություն տալ Դոնբասում 30 օրվա ընթացքում նոր անցակետերի բացման շուրջը շփման խմբի համաձայնություններին: Նաեւ քննարկվել Է մինչեւ 2019 թվականի վերջը ռազմագերիների փոխանակման հարցը՝ «բոլորին բոլորով» սկզբունքով:

Ըստ որում միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, պետք Է տրամադրվի կալանքի տակ գտնվող բոլոր անձանց հետ հանդիպելու լիակատար եւ անվերապահ հնարավորություն: Ինչպես պնդում Է Կիեւը, խոսքը վերաբերում Է «ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր» մարդկանց: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատմել Է, որ հաջորդ անգամ «նորմանդական ձեւաչափով» գագաթանաժողով կգումարվի առաջիկա չորս ամսում: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված Է, որ հաջորդ գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կդառնա Դոնբասում տեղական ընտրությունների կազմակերպման հարցը: Ընդհանուր առմամբ բանակցությունները տեւել են 5,5 ժամ, որից 1,5 ժամը հատկացվել Է Պուտինի հանդիպմանն ուկրաինացի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan