Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպանը

Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երկրում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդին կանչել է ԱԳՆ՝ ԱՄՆ Սենատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ բացատրություն տալու: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը:

«Մեր նախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը՝ 1915 թվականի դեպքերի վերաբերյալ բանաձևի պատճառով: Փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը նրան է փոխանցել այդ որոշմանը մեր արձագանքը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը: Բանաձևը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած ցեղասպանության հարցում ժխտողականությունը:

Հիշեցնենք նաև, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի վերջին ընդունել էր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan