Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Առողջապահության նախարարության բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժնում զանգերի քանակն աճել է

Առողջապահության նախարարության բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժնում զանգերի քանակն աճել է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Առողջապահության նախարարության բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժնում զանգերի քանակն աճել է

Առողջապահության նախարարության քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժնում գրանցվել է 58045 հեռախոսազանգ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (47301) աճել է մոտ 23%-ով: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի գերակշիռ մասը (50822)  տեղեկատվական բնույթ է կրել, մասնավորապես` հարցերը վերաբերել են անվճար բուժօգնության տրամադրման կարգին, առողջության առաջնային պահպանման օղակին, չարորակ հիվանդությունների պետական պատվերի շրջանակներում վիրահատական բուժմանը, սրտային վիրաբուժությանը, երեխաների բուժօգնությանը, ծննդօգնությանը, անվճար և արտոնյալ պայմաններով պոլիկլինիկայից դեղեր ձեռք բերելու կարգին, սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչին, ինչպես նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բուժօգնությանը:

Գրանցվել են նաև առողջապահության նախարարության իրավասության շրջանակներից դուրս հարցեր, ինչպես նաև` առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ շնորհակալական (169) զանգեր:

Բողոքները, որոնք կազմում են գրանցված հեռախոսազանգերի գրեթե 3,7% (2163) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 3,5%-ով:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan