Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է հունվարի 31-ին ԵՄ-ից դուրս գալուն

Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է հունվարի 31-ին ԵՄ-ից դուրս գալուն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է հունվարի 31-ին ԵՄ-ից դուրս գալուն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է հունվարի 31-ին ԵՄ-ից դուրս գալուն: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

«Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու պայմանների օրինագիծը, իսկ դա նշանակում է, որ հունվարի 31-ին կլքենք ԵՄ-ն և առաջ կշարժվենք` որպես մեկ միասնություն:

Ժամանակ առ ժամանակ թվում էր, թե մենք երբեք չենք հասնի Brexit-ի վերջնագծին, բայց վերջապես մեզ մոտ դա ստացվեց»,- ասել է Ջոնսոնն ու կոչ արել վերջ դնել բախմանը Brexit-ի կողմնակիցների ու հակառակորդների միջև և կենտրոնանալ թագավորության արդի խնդիրները լուծելու, հանցավորության դեմ պայքարի և հիվանդանոցների աշխատանքը բարելավելու վրա:

Այժմ օրինագիծը պետք է ստորագրի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, որը տեղի կունենա հինգշաբթի կամ ուրբաթ, որից հետո փաստաթուղթն ուժի մեջ կմտնի: Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա հունվարի 31-ին 23:00-ի դրությամբ (փետրվարի 1-ի 03:00 երևանյան ժամանակով), որից հետո կսկսվի անցումային շրջանը, որի ընթացքում կողմերն առևտրային բանակցություններ կվարեն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan