Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գործադիրն առաջարկում է խստացնել զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները

Գործադիրն առաջարկում է խստացնել զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գործադիրն առաջարկում է խստացնել զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ փաթեթով նախատեսվում է հստակեցնել վարժական հավաքներից և զինվորական վարժանքներից ու զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները:

«Մի շարք դրույթներ համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հասկացություններին, վերացվում են օրենսգրքերի միջեւ առկա անհամապատասխանությունը»,- ասաց Բալայանը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ նախաձեռնության հիմնական նպատակն է վերացնել իրավական ակտերի միջեւ գոյություն ունեցող հակասությունը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan