Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սահմանադրական դատարանի նախագահն Ազգային ժողովում ընտրվել է կեղծիքի միջոցով. Փաշինյան

Սահմանադրական դատարանի նախագահն Ազգային ժողովում ընտրվել է կեղծիքի միջոցով. Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սահմանադրական դատարանի նախագահն Ազգային ժողովում ընտրվել է կեղծիքի միջոցով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ  անառարկելի փաստ ունի, որ Ազգային ժողովում Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը չի պատրաստվում իր արած կեղծիքները կոծկել, այդ ընթացքում ՍԴ նախագահը սկսեց քաղաքական դաշտում որոշակի իր համար պաշտպանություններ փնտրել, և այս ողջ գործընթացը կուլմինացիայի հասավ ապրիլ-մայիս-հունիս ժամանակաշրջանում: Այդ պաշտպանություններն ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ: Արդյունքում հարուցվեցին քրեական գործեր, և տեղի ունեցավ ամենակարևոր ու մեծ բացահայտումը` փաստացի, ապացուցված, անառարկելի, որ ՍԴ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով, ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ եղել է երկու տրամաբանություն` այդ փաստն օգտագործել և ՍԴ-ն առնել վերահսկողության տակ կամ գտնվել սկզբունքային և գնալ իրավական լուծումների ճանապարհով:

«Ես հասկացել եմ, որ չի կարելի սիրո և համերաշխության հեղափոխությամբ հասնել իշխանության և խնդիր դնել ունենալ խամաճիկային Սահմանադրական դատարան: Այս ամբողջ տեղեկատվությանը իր բոլոր դետալներով տիրապետում է երեք հոգի: Այդ երեք հոգուց երկուսն այսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլև գործող իշխանության և իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից, որովհետև իրենց հետ կապված հարցեր կան»,- նշեց վարչապետը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan