Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ-ն և Իրանը Սոլեյմանիի սպանությունից հետո պատերազմի շեմին էին. Զարիֆ

ԱՄՆ-ն և Իրանը Սոլեյմանիի սպանությունից հետո պատերազմի շեմին էին. Զարիֆ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ-ն և Իրանը Սոլեյմանիի սպանությունից հետո պատերազմի շեմին էին. Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն պատերազմի շեմին էին` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով NBC-ին:

«Պատերազմի սկսելուն շատ մոտ էինք կանգնած, քանի որ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ագրեսիվ գործողություն նախաձեռնեց և դա արեց «վախկոտ» ձևով: Նրանք չկարողացան մարտի դաշտում դիմակայել Սոլեյմանիին, ուստի ամերիկյան ուժերը գործեցին գիշերով` Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ավիահարված հասցնելով:

Իրանն ի պատասխան հրթիռակոծեց Իրաքում ԱՄՆ ռազմաբազան, որի հետևանքով զոհեր չգրանցվեցին: Ցանկացանք ԱՄՆ-ին հասկացնել, որ Իրանին չի կարելի թերագնահատել և Իրանի դեմ ցանկացած գործողություն անհետևանք չի մնա:

Կարծում եմ` ԱՄՆ վարչակազմը թյուր կարծիք ունի Իրանի մասին: Դա կարող է ողբերգական հետևանքներ ունենալ»,- իր խոսքը եզրափակել է Զարիֆը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan