Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կորոնավիրուսը չպետք Է դառնա Իրանի թշնամիների զենքը. Ռոհանի

Կորոնավիրուսը չպետք Է դառնա Իրանի թշնամիների զենքը. Ռոհանի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կորոնավիրուսը չպետք Է դառնա Իրանի թշնամիների զենքը. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնի այն հայտարարությունից հետո, թե Թեհրանը թաքցնում Է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները, ԱՄՆ-ին խորհուրդ Է տվել մտածել սեփական երկրում գրիպից «հազարավոր մահացածների» մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Իրանը կարող Է կարեւոր տեղեկատվություն թաքցնել երկրում կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ: Նրա խոսքով՝ Իրանը Չինաստանից հետո երկրորդ տեղում Է նոր վիրուսից մահացության ցուցանիշով:
«Կորոնավիրուսը չպետք Է դառնա մեր թշնամիների զենքը մեր երկրում աշխատանքն ու արտադրությունը կանգնեցնելու նպատակով: Ամերիկացիներին հարկ Է մտածել իրենց երկրում գրիպից հազարավոր մահացածների մասին»,-ասել Է Ռոհանին կառավարության նիստում, ինչը հետեւում Է նրա պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից:
Նախօրյակին Իրանի նախագահը հայտնել Է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը ներկայում հուսադրող Է, քանի որ դրա զսպման դրական միտումներ են դիտվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan