Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Պուտին-Էրդողան հանդիպումից հետո էլ Թուրքիան խախտում է հրադադարի ռեժիմը». Ասադի խորհրդական

«Պուտին-Էրդողան հանդիպումից հետո էլ Թուրքիան խախտում է հրադադարի ռեժիմը». Ասադի խորհրդական
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Պուտին-Էրդողան հանդիպումից հետո էլ Թուրքիան խախտում է հրադադարի ռեժիմը». Ասադի խորհրդական

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաբանը Թուրքիային մեղադրել է Իդլիբում հաստատված հրադադարի ռեժիմի խախտման համար, տեղեկացնում է demokrathaber.org կայքը:

«Անգամ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո Թուրքիան բազմիցս խախտել է հրադադարը»,-հայտարարել է Շաբանը:

Նա նաև նշել է, որ Սիրիայի կառավարությունը հավատարիմ է հրադադարի ռեժիմին:

«Մենք պատրաստ ենք պահպանել հրադադարն ու կատարել մեր ստանձնած պարտավորությունները»,-ավելացրել է նախագահի խորհրդականը:

Խոսելով Սիրիայում Թուրքիայի կատարած գործողություններից՝ Շաբանը նշել է, որ իրենք ակնկալում են, որ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը կդատապարտեն Թուրքիայի գործողությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին:

«Սիրիան անկախ պետություն է, բայց տուժում է Թուրքիայի ագրեսիվ միջամտությունից: ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից ու աշխարհի բոլոր պետություններից մեր սպասելիքն այն է, որ առնվազն քննադատեն Թուրքիայի ապօրինի գործողությունները»,-եզրափակել է իր խոսքը Ասադի խորհրդականը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մարտի 5-ին Մոսկվայում շուրջ 6 ժամ տևած Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնության հասնել Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկու երկրների միջև ստորագրված հուշագրով, որն, ի դեպ, արդեն իսկ ողջունվել է ԱՄՆ կողմից, ճանաչվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հաստատվել է հավատարմությունը՝ միայն խաղաղ միջոցներով հարցի հանգուցալուծմանը հասնելուն, ինչպես նաև համաձայնություն է ձեռք բերվել մարտի լույս մարտի 6-ի կեսգիշերից ամբողջ շրջանում զինադադարի հաստատման մասին: Կողմերը պայմանավորվել են ստեղծել անվտանգության գոտի, որը ձգվելու է Սիրիայի М-4 մայրուղու շուրջ՝ վեց կիլոմետր դեպի հյուսիս և նույնքան էլ՝ դեպի հարավ: Բացի այդ, նրանք պայմանավորվել են մարտի 15-ից համատեղ պարեկություն սկսել Սիրիայի М-4 տարածքի շրջանում։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan