Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փաշինյանը ներկայացրեց նոր պայմաններում գործադիրի գործունեության տրամաբանությունը

Փաշինյանը ներկայացրեց նոր պայմաններում գործադիրի գործունեության տրամաբանությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաշինյանը ներկայացրեց նոր պայմաններում գործադիրի գործունեության տրամաբանությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում ներկայացրեց վիրուսի տարածման պայմաններում կառավարության գործունեության տրամաբանությունը: Փաշինյանը հայտնեց, որ այդ տրամաբանությունը պետք է բաժանված լինի երկու մասի:

«Մի բան ակնհայտ է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված տիրում են հսկայական անորոշություններ, այսինքն՝ այսօրվա դրությամբ չկա մի երկիր, որը կարող է արձանագրել, որ հստակ հսկողության տակ է առել վիճակը, և կառավարում է այդ իրավիճակը: Մենք այսպիսի պայմաններում ենք աշխատում և պետք է շարունակենք նույն տրամաբանությամբ: Մեր կառավարության գործունեության տրամաբանությունը պետք է երկու մասի բաժանված լինի: Առաջինը պետք է լինի Պարետատան գործունեությունը, որն օպերատիվ հարցերը կարգավորի, և երկրորդ մասը պետք է լինի հակաճգնաժամային և միևնույն ժամանակ ռազմավարական քայլերի մշակումն ու տրամաբանությունը, որպեսզի մենք կարողանանք այս իրավիճակում կոլապսների առաջ չկանգնել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում կամ կանխատեսվում էր:

«Մենք պետք է որոշակի պատկերացումներ ձևավորենք, թե ինչպես ենք կազմակերպելու կյանքը մեր հանրապետությունում: Ընդհանուր տրամաբանությունը և ռազմավարությունը պետք է լինի հետևյալը, որ կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք և ձևավորենք ազատ և անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել, իհարկե, հընթացս նաև հետևելով իրադարձություններին»,- նշեց վարչապետը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan