Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Մանթաշով» գործարարների միությունը հանդես է եկել հայտարարությամբ

«Մանթաշով» գործարարների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Մանթաշով» գործարարների միությունը հանդես է եկել հայտարարությամբ

«Մանթաշով» գործարարների միությունը հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է հայտնել ՀՀ ախատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված եւ հրատապ ռեժիմով շրջանառության մեջ դրված աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ, որն արտացոլում է միության կազմում ընդգրկված 42 գործարարների մտահոգությունը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտի 16-ից ՀՀ-ումհայտարարված արտակարգ դրությունը,տնտեսվարողները խնդիր ունեն ստեղծված պայամաններում դիմակայելու՝ գործունեության մասնակի կամ ամբողջությամբ կասեցման պատճառով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված եւ հրատապ ռեժիմով շրջանառության է դրված Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը, ինչն էլ ավելի է բարդեցնում իրավիճակը:

Մասնավորապես նախագծով առաջարկվում է՝

- այն դեպքերում, երբ մասնավոր ոլորտի գործատուն, արտակարգ դրությամբ պայմանավորված, չկարողանա այլեւս աշխատանքները շարունակել, այդ թվում հեռավար եղանակով, այնուամենայնիվ շարունակի վարձատրել աշխատողին՝ չաշխատած յուրաքանչյուր ժամի համար՝ առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով։ Պետական եւ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է.

Արտակարգ դրության օրերի զարգացումները ցույց են տալիս, որ գործատուների մի մասը առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ եւ վճարում իր աշխատողներին, մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չվճարելով: Սակայն սա գործատուի ընտրությունը չէ եւ այս պարագայում գործ ունենք ոչ թե հարկադիր պարապուրդի, այլ ֆորս մաժորային իրավիճակի հետ: Ինչպես արդեն նշեցինք, մի շարք ընկերություններ ստիպված են մասնակի կամ ամբողջությամբ դադարեցնել իրենց գործունեությունը, եւ եթե չեն կատարվել աշխատանքներ եւ չի ստեղծվել հավելյալ արժեք, ապա վստահորեն կարող ենք ասել, որ այս կարգավորումը գործատուներին սնանկացնելու եւ տնտեսության աճը խաթարելու ուղիղ ճանապարհ է:

Ուստի այն դեպքում, երբ հնարավոր չէ աշխատանքը շարունակել հեռակա կարգով, պետությունը պարտավոր է օգնել բիզնեսին եւ տնտեսությանը, քանի որ հենց բիզնեսի գործունեության պահպանմամբ է պայմանավորված ֆորս մաժորային իրավիճակի ավարտից հետո պետության տնտեսական վիճակը: Բացի այդ, ազատ շուկայական տնտեսության պարագայում պետությունը չպետք է սահմանափակի բիզնեսի ազատությունը եւ ստիպի գործատուին վարկային միջոցների հաշվին վճարել աշխատակիցների չաշխատած ժամանակի համար: Ի վերջո, պետական բյուջեն ձեւավորվում է գործատուների վճարած հարկերից եւ ֆորս մաժորային իրավիճակում, պետությունը պարտավոր է իր վրա վերցնել ռիսկերը՝ սահմանելով կարատինային նպաստ առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով՝ բացառելով վատ գործատուի կանխավարկածը եւ բիզնեսի նկատմամբ նման պարտադրող կարգավորումներ կիրառելը:

Մյուս կողմից պետության կողմից առաջարկվող 150 միլիարդը տնտեսության մեջ դնելու եւ բիզնեսի աջակցման ճանապարհները պետք է ճիշտ սահմանել: Բացի այն, որ սա հավելյալ վարկային բեռ է ավելացնելու բիզնեսի համար, ոչ բոլորը կարող են օգտվել այս հնարավորությունից, քանի որ տնտեսվարողների մեծ մասը չեն համապատասխանում սահմանված ցուցանիշներին եւ չեն կարող օգտվել տվյալ վարկային միջոցներից, սակայն նրանց վրա տարածվում են աշխատանքային օրենսգրքով սահմանվող նոր պահանջները՝ անլուծելի թողնելով վերոնշյալ խնդիրները:

Առաջարկվող նախագծի մյուս կարգավորումները եւս բարենպաստ չեն բիզնեսի համար եւ առանց էական լուծումներ առաջարկելու խառնաշփոթ են ստեղծում գործատու-աշխատող ներկա եւ հետագա հարաբերություններում:

Նկատի ունենալով, որ առաջարկվող կարգավորումները միտված են աշխատակիցներին զերծ պահել ֆինանսական ցնցումներից, վստահ ենք, որ այս կարգավորումների հետեւանքով բիզնեսի համար ցնցումների մասշտաբներրը կարող են բերել բիզնեսների սննկացման եւ ավելի երկարաժամկետ ֆինանսական ցնցումների: Ուստի, առաջարկում ենք, ստեղծված իրավիճակում համախմբվելով տնտեսության շարունական աճ ապահովելու գաղափարի շուրջ, կասեցնել նախագծի շրջանառության հետագա ընթացքը եւ համատեղ աշխատել այնպիսի կարգավորումների շուրջ, որոնք տվյալ իրավիճակում կաջակցեն, այլ ոչ թե սնանկացման կտանեն բիզնեսին»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan