Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բենզինն էժանացել է, շատ սննդամթերքի գներ մնացել են նույնը. Նիկոլ Փաշինյան

Բենզինն էժանացել է, շատ սննդամթերքի գներ մնացել են նույնը. Նիկոլ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բենզինն էժանացել է, շատ սննդամթերքի գներ մնացել են նույնը. Նիկոլ Փաշինյան

Ամեն ինչ չի թանացել, օրինակ բենզինն էժանացել է, շատ սննդամթերքի գներ մնացել են նույնը, չեն բարձրացել, պետությունը կարող է վերահսկել գները, բայց սպառողական վարքագիծը նույնպես գների վրա ազդում է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում օգտատերերից մեկի հարցին ի պատասխան, թե ինչու չի զսպվում գնաճը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ձեզ տարօրինակ բան ասեմ. գրեթե ամեն օր իմ մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում իմբիրի գնաճի կապակցությամբ: Սոցիալական ցանցերում գրում են՝ իմբիրը, զեկուցում են՝ իմբիրը թանկացել է, ինձ համար խնդիր էր հասկանալ, թե էս ի՞նչ է իմբիրի հետ տեղի ունենում»,-ասա Փաշինյանը:

Վարչապետը պատմեց, որ ֆեսբուքյան օգտատարերից մեկն իրեն նամակ է ուղարկել կից տեսանյութով և նշել, որ իմբիրը՝ կոճապղպեղը, թույլ չի տալիս վարակվել կորոնավիրուսով: Վարչապետը նշեց, որ օգտատերը նույնիսկ ցույց էր տվել, թե ինչպես պետք է ճիշտ կտրատել այն, որ մաքսիմալ էֆեկտիվ լինի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար:

«Ես հակացա, թե ինչու է իմբիրը անվերահսկելիրոն թանակնում, որովհետև բոլորը սկսել են հավատել նրան, որ եթե իմբիր ուտեն, ապա կորնավիրուսի պատվաստանյութ է: Դրանից հետո ես առողջապահության նախարարին հարցրել եմ՝ սա ի՞նչ պատմություն է, նա պաշտոնապես ասել է, որ չկա որևէ հիմնավորում, որ այն էֆեկտիվ է: Այսինքն՝ ինչ-որ մեկը սոցցանցում ասել է և բոլորը շտապել են իմբիր գնել: Հիմա, եթե բոլորը շտապում են այն գնել, և քանի որ իմբիրի քանակն անսահմանափակ չէ, վաճառողները գները սկսում են բարձրացնել»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ եթե կա մեկ իմբիր և 10 գնորդ, այդ 10 գնորդներից մեկը պատրաստ է ավելին վճարել, որ այդ մեկ իմբիրը ձեռք բերի, և եթե ինչ-որ մեկը պատրաստ է ավելին վճարել, վաճառողն էլ բնական է՝ ուզում է ավելի բարձր վաճառել:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ գնաճը զսպենք, բայց սպառողական վարքագիծը նույնպես շատ կարևոր է, այս առումով, ես խնդրում եմ խուճապային գնումներ չանել և չճշտված լուրերի չտրվել, որ այ ինչ-որ մի բան երաշխավորում է կորոնավիրուսից»,- հորդորեց վարչապետը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan