Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԻՆ-ը արտակարգ դրության օրերին սերտորեն համագործակցում է պետական տարբեր գերատեսչությունների հետ

ԱԻՆ-ը արտակարգ դրության օրերին սերտորեն համագործակցում է պետական տարբեր գերատեսչությունների հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԻՆ-ը արտակարգ դրության օրերին սերտորեն համագործակցում է պետական տարբեր գերատեսչությունների հետ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարված արտակարգ դրության ընթացքում սերտորեն համագործակցում է Առողջապահության նախարարության, Ոստիկանության և այլ պետական կառույցների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

«ԱԻՆ-ը սերտորեն համագործակցում է պետական այլ գերատեսչությունների հետ։ Մենք 24 ժամ կապի մեջ ենք Առողջապահության նախարարության և Ոստիկանության հետ։ ԱԻՆ-ի փրկարար ծառայության 130 փրկարար, ոստիկանության հետ համատեղ, այս պահին իրականացնում են շրջիկ ծառայություն. Երևանում և Սյունիքի մարզում 20-ական փրկարար ծառայող, մյուս մարզերում՝ 10-ական»,- նշեց Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ ԱԻՆ ՓԾ 25 փրկարար գործուղվել է Կառավարություն՝ թեժ գծի  տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին մասնակցելու։ ԱԻՆ ՓԾ բուժվարչության 14 ծառայող գործուղվել է Առողջապահության նախարարության թեժ գծի աշխատանքներին մասնակցելու համար։

«Ողջ հանրապետությունում հանրային տարածքներում, բացառությամբ կանգառների, մեր գերատեսչության կողմից իրականացվում են վարակազերծման աշխատանքներ։ Մինչ այս պահը կատարվել է վարակազերծման  7376 վարակազերծման աշխատանք»,- ասաց ԱԻՆ նախարարի տեղակալը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan