Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարչապետը կոմունալ վճարումները չկատարելը չի համարում խնդրի լուծում

Վարչապետը կոմունալ վճարումները չկատարելը չի համարում խնդրի լուծում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարչապետը կոմունալ վճարումները չկատարելը չի համարում խնդրի լուծում

ՀՀ կառավարությունը շարունակում է լուծում փնտրել գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարումների հետ կապված:

 Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կոմունալ վարձերը չվճարելը այս հարցի լուծում չէ:

 «Հարուստ մարդիկ սկսել էին չվճարել իրենց կոմունալները: Այդ չվճարելու պատճառն այն էր, որ կառավարությունն ասել էր՝ չվճարումների դիմաց անջատումներ չեն լինելու: Մենք տեսանք, որ այս համակարգը կարող է քանդվել: Համաձայնություն տվեցինք, որ ՀԾԿՀ-ն ու մատակարարող ընկերությունները կոշտացնեն իրենց դիրքորոշումը: Երբ այդ դիրքորոշումը կոշտացավ, մի քանի օրվա ընթացքում մոտ 7 մլրդ դրամի վճարումներ եղան համակարգում: Սրա արդյունքում մենք համակարգը փրկեցինք կոլապսից»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս պահին երկրում անջատված է էլեկտրաէներգիայի 4300 բաժանորդի հոսանքը և գազի  736 բաժանորդի մատակարարումը:

«Հայաստանում կա 775 հազար էլեկտրաէներգիայի բաժանորդ, որոնցից անջատվել է 4300-ի մատակարարումը, և յուրաքանչյուրի պարտքը կազմում է 30 հազար դրամից ավելի, և կա 623 հազար գազի բաժանորդ, անջատվել է 736 գազի բաժանորդների մատակարարումը, այդ գումարը կազմում է 80 հազար դրամ և ավելի: Պետք է անջատել այն մարդկանց հոսանքն ու գազը, որոնք հնարավորություն ունեն վճարելու, բայց չեն վճարում»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարության խնդիրն է գտնել իսկապես կարիքավոր բաժանորդներին ու փորձել լուծել կոմունալների վճարումների հետ կապված խնդիրը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan