Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարչապետը խոստացավ ծանոթանալ բանկերի հետ քաղաքացիների 5 կոնկրետ խնդրի օրինակի, զբաղվել դրանցով

Վարչապետը խոստացավ ծանոթանալ բանկերի հետ քաղաքացիների 5 կոնկրետ խնդրի օրինակի, զբաղվել դրանցով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարչապետը խոստացավ ծանոթանալ բանկերի հետ քաղաքացիների 5 կոնկրետ խնդրի օրինակի, զբաղվել դրանցով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում շրջելիս զրուցեց նաև Կենտրոնական բանկի մոտակայքում հավաքված անձանց հետ, լսեց նրանց՝ բանկերի  հետ կապված խնդիրները, քաղաքացիներից մեկին հորդորեց նամակով իրեն ներկայացնել հինգ կոնկրետ օրինակ՝ խոստանալով, որ անձամբ կծանոթանա, կզբաղվի դրանցով:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքացիներն իրենց մտահոգությունը ներկայացրեցին բանկային համակարգի,  վարկերի հետ կապված, նրանցից մեկը մասնավորապես նշեց, թե մարդիկ արտակարգ դրության ընթացքում հացի գումար չունեն, սակայն բանկերը, վարկային կազմակերպությունները զանգում են, ասում, որ գալիս են ավտոմեքենան քաղաքացու ձեռքից վերցնեն: 

Վարչապետը, լսելով քաղաքացիների բարձրացրած հարցերը, մասնավորապես նշեց. «Բանկերն այս ընթացքում 500 հազար մարդու վարկային արձակուրդ են տվել: Մարդիկ, որոնք բանկերի հետ նորմալ, ճիշտ աշխատանքային հարաբերություններ ունեն, բանկերը բոլորին էլ ըմբռնումով են մոտենում»:

Քաղաքացիներին մեկը արձագանքեց՝ դա ճշմարտություն չէ: Նա նշեց, որ անձամբ խնդիր ունի: Վարչապետը հորդորեց, որ կոնկրետ օրինակներ ներկայացնի: «Եկեք պայմանավորվենք, եթե նույնիսկ շատ օրինակներ ունեք, 5 հատ կոնկրետ օրինակ տվեք, նամակը փոխանցեք, ես անձամբ կկարդամ: 5 կոնկրետ օրինակը կտաք, այդ 5 կոնկրետ օրինակով կհամոզվեմ, որ ճիշտ եք ասում, կզբաղվեմ դրանցով, հետո ուրիշ 5 օրինակ, 50 օրինակ կուզեմ»,-ասաց նա ու հորդորեց էլեկտրոնային փոստով կամ առձեռն հանձնել իր օգնականին: 

Վարչապետը նկատեց, որ հավաքված մարդիկ դիմակ չեն կրում, մոտ են կանգնած միմյանց, հորդորեց պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ: Նա այդտեղ հավաքվելը համարեց անընդունելի՝ հանուն նրանց առողջության: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan