Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանի նախագահը համարում է, որ երկիրը մոտ ապագայում չի անդամակցելու Եվրամիությանը

Վրաստանի նախագահը համարում է, որ երկիրը մոտ ապագայում չի անդամակցելու Եվրամիությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանի նախագահը համարում է, որ երկիրը մոտ ապագայում չի անդամակցելու Եվրամիությանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համարում է, որ երկիրը մոտ ժամանակներս չի կարողանա անդամակցել Եվրամիությանը: Դրա փոխարեն պետք է մտածել միության հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Եվրամիության դռները վաղը չեն բացվելու, դա գիտեն բոլորը: Անդամակցումը մեր այսօրվա առաջադրանքը չէ: Մեր այսօրվա առաջադրանքը հայտնվելն է այնտեղ, որտեղ պետք է լինենք, որպեսզի ստանանք համագործակցության այն մակարդակը, որը համապատասխանում է Վրաստանին: Եվրամիությանն անդամակցումը իրական նպատակ է, և մենք այլ առաջնահերթություն չունենք: Այլ հարց է, որ այսօր, վաղը, հաջորդ շաբաթ, երկու ամիս հետո Եվրամիությունը նոր թեկնածուների և անդամների մասին չի մտածելու, փոխարենն արդեն սկսվել են գործընկերության, ասոցացման նոր ձևաչափի շուրջ խոսակցությունները: Հենց այդտեղ մենք պետք է լինենք շատ պահանջկոտ, քանի որ այսօր մենք անդամակցման համար կատարում ենք այն քայլերը, որոնք վաղը կձևավորվեն ինստիտուցիոնալ կերպով»,- հայտնել է Զուրաբիշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հարցազրույցի ժամանակ:

Վրացական իշխանությունները գլխավոր արտաքինքաղաքական առաջնահերթություններ են համարում ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցումը: Վրաստանը 2014-ին ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր, իսկ 2017-ի մարտին երկրի քաղաքացիները ստացան շենգենյան գոտու երկրներ առանց վիզայի մուտք գործելու հնարավորություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan