Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Երեկ Չեխիայի խորհրդարանի Սենատում ընդունված որոշումը ցույց է տալիս, որ 2017 թվականին պետությունների հարաբերություններին վնաս հասցրած խեղաթյուրված մտածելակերպը շարունակում է գործել Չեխիայի Հանրապետությունում»,-ասված է հայտարարությունում:

Արտգործնախարարությունում նշել են նաև, որ «որոշումն ընդունվել է կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ, երբ շատ քիչ թվով սենատորներ են ներկա եղել քվեարկությանը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս այդ երկրում նենգ մտածելակերպի առկայությունը»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Չեխիայի խորհրդարանի Սենատը մայիսի 20-ին միաձայն ընդունել է երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանություն դատապարտող բանաձև:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan