Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքը 95 տոկոսով զբաղեցված է COVID-19 դեպքերով

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքը 95 տոկոսով զբաղեցված է COVID-19 դեպքերով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքը 95 տոկոսով զբաղեցված է COVID-19 դեպքերով

Հայաստանում մահճակալային ֆոնդ ունեցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի 95 տոկոսը զբաղեցրած է նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտներով, իսկ ընդհանուր բաժանմունքում զբաղեցված է 80 տոկոսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 29-ին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը։

«Ապրիլի 2-ից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, լինելով բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, վերապրոֆիլավորվել է որպես նոր կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման բժշկական կենտրոն։ Այսօր համարվում է իր մահճակալային ֆոնդով ամենամեծը Հայաստանի Հանրապետությունում։ Մոտ 500 մահճակալ, որոնցից 80 մահճակալը վերակենդանացման բաժանմունքում է, 420-ը՝ ընդհանուր բաժանմունքներում։ Այսօր 95 տոկոսով զբաղեցրած են վերակենդանացման բաժանմունքները, և մոտ 80 տոկոսով՝ ընդհանուր բաժանմունքները»,- ասաց Հովակիմյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով՝ մինչ այժմ բժշկական կենտրոնն ընդունել է նոր կորոնավիրուսով վարակված 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։

«Ընդ որում, ծանր պացիենտները կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների, որը ամենասուղն է այս օրերի համար։ Օգտվելով առիթից՝ պետք է խնդրեմ մեր հայրենակիցներին պահպանել պարետատան կողմից բոլոր սահմանված կանոնները, որովհետև վերջին օրերին հաշվի առնելով վարակի առանձնահատկությունը, փոխանցման մեխանիզմները, ավելացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը։ Նման հորդորը գալիս է այն նպատակով, որ մեր առողջապահական համակարգումչլինի կոլապս և առողջապահության համակարգի աշխատակիցները, որոնք օր ու գիշեր կռվում են վարակի դեմ, կարողանան ամբողջ ծավալով մատուցել բուժծառայություն մեր բոլոր հայրենակիցներին»,- եզրափակեց Հովակիմյանը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan