Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թալիբ ահաբեկիչնե՞ր… Հայաստանու՞մ

Թալիբ ահաբեկիչնե՞ր… Հայաստանու՞մ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թալիբ ահաբեկիչնե՞ր… Հայաստանու՞մ

Antiliberast-ը իր բլոգում անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկությանը, թե թալիբ ահաբեկիչների խումբ է եկել Հայաստան: Բլոգերը գրում է.
«Այսօր առավոտվանից տեղեկատվություն է տարածվել, թե, իբր, ինչ որ անոնիմ աղբյուրներ հայտնել են, որ Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ։ Ճիշտն ասած, առաջին ռեակցիաս արտահայտվեց փռչացնելու տեսքով ու «էս ի՞նչ էշություն են հորինել», սակայն երբ կարդացի ԱԱԾ-ի ներկայացուցչի բավականին լղոզված ու ոչ «հա», ոչ «չէ» պատասխանը հարցին, թե համապատասխանու՞մ է արդյոք այս լուրը իրականությանը և համադրեցի տարածաշրջանում կատարվող պրոցեսների ու դրանց դինամիկայի հետ, մեջս մի տեսակ կասկած մտավ։
Չէ, բնավ ես չեմ հավատում, որ ինչ որ թալիբներ Աֆղանստանից վեր են կացել, հասել են Հայաստան, որպեսզի ահաբեկչություն անեն։ Դա ի սկզբանե հիմարություն է, որովհետև նախ, թալիբան շարժումը հիմա իր գործունեությունը կենտրոնացրել է Աֆղանստանում և Պակիստանի հարավում և ինքը կրոնա-քաղաքական ուժ է, ոչ թե ինչ որ միջազգային ահաբեկչական ցանց, հետո էլ, ծուռը նստենք, դուզը խոսանք, թալիբների ինչի՞ն ա պետք Հայաստանում ահաբեկչություն իրականացնել։
Այլ հարց է, որ այնուամենայնվի, կան որոշակի ուժեր, ում դա պետք է, ասեմ ավելին, կենսական նշանակություն ունի։ Առաջին հայացքից ուշադրությունը կենտրոնանում է Ադրբեջանի վրա, սակայն ես խիստ թերահավատորեն եմ մոտենում այս առումով Ադրբեջանի թեկնածությանը։ Նախ, խիստ կասկածում եմ, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները բավարար պատրաստվածություն ունեն նման օպերացիաներ իրականացնելու համար, իսկ մյուս կողմից, եթե անող լինեին, դեռ շուտվանից կփորձեին։
Իսկ այ ԱՄՆ-ին սա շա՜տ նման է, հատկապես, Արաբական գարնան ընթացքում, ամերիկացիկ բազմիցս են կիրառել ու կիրառում նման սադրանքներ, երբ ոչ եվրոպական ծագմամբ գործակալների միջոցով դիվերսիաներ և սադրանքներ են կազմակերպվում այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ին ապակայունացում է պետք։ Եթե, այնուամենայնիվ, ինչ որ խումբ էլ ներթափանցել է Հայաստան՝ ահաբեկչություն կազմակերպելու նպատակով, ապա դրանք ամերիկյան գործակալներ են։
Միայն ԱՄՆ-ն է շահագրգռված տարածաշրջանային ապակայունացման մեջ, ոչ միայն Հարավային Կովկասում, այլ ողջ Մեծ Մերձավոր Արևելքում, և դա պայմանավորված է ԱՄՆ-ի տարբեր նպատակներով, այդ թվում նաև այն հանգամանքով, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հերթական մասսայական դոլարային էմիսիան կատարել իր տնտեսության մեջ, իսկ արդեն աքսիոմ է, որ ամեն անգամ, երբ ԱՄՆ-ը միացնում է ոչնչով չապահովված դոլարների տպագրական սարքերը, դրան նախորդում է լարվածության պիկային աճ՝ հատկապես Մերձավոր Արևելքում։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan