Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նախագահը խոստացավ, որ կբռնի գլխից, բայց ընկավ մանր ձկների հետևից

 Նախագահը խոստացավ, որ կբռնի գլխից, բայց ընկավ մանր ձկների հետևից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նախագահը խոստացավ, որ կբռնի գլխից, բայց ընկավ մանր ձկների հետևից

Դարբին Սեդրակն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Գուցե մի քանի գեղջկուհու նախագահն իր բեմադրած թատրոնով կզարմացնի, բայց այս ամենն ինձ բնավ դուր չի գալիս: Ի՞նչ է նշանակում հանկարծակի արթնանալ պաշտոնավարման վերջին ամիսներին ու խաղալ այն օպպոզիցիայի դերը, որին քո ձեռքերով ես խեղդել:
Ի՞նչ էր նշանակում վարչապետի վրա երկրի ձախողման ողջ մեղքը բարդելը, ի՞նչ են նշանակում վերջին պաշտոնանկություններն ու բանտարկությունները:
Նախագահը մինչ այդ չգիտե՞ր, որ երկիրը ձախողման է գնում, չգիտե՞ր ովքեր են դրա մեղավորները, ինչո՞ւ էր աչք փակում հանցագործների արածների վրա:
Ի՞նչ իրավունքով էր Վազգեն Խաչիկյանը մինչ օրս ազատության մեջ: Բոլորս գիտեինք, որ նա հանցագործ է, նախագահն էլ գիտեր: Ինչո՞ւ է նա միայն հիմա պատժվում: Սա օրենքի կիրառման ինչ ընտրողականություն է: Ինչո՞ւ պետք է հանցագործին պատժելը կախված լինի ոչ թե օրենքից, այլ`  ընտրությունների մոտիկ կամ հեռու լինելուց:
Վազգեն Խաչիկյանն ընդամենը օրինակ է, չկարծեք, որ ասածիս հիմնասյունը հենց նա է: Այն, ինչ գողացել է Վազգենը, փոշեհատիկ էլ չէ այն ամենի համեմատ, ինչ մյուսներն են անում: Նախագահը խոստացավ, որ կբռնի գլխից, բայց ընկավ մանր ձկների հետևից:
Արդեն մի ամիս է՝ բոլորով քարկոծում ենք հանցագործ Ալիևին, ով ազատ արձակեց հանցագործին: Ռամիլին ու Խաչիկյանին մեկ առանցքային թել է կապում. նրանք երկուսն էլ հանցագործ են` հանցագործներ, ովքեր չէին պատժվել:
Ես չեմ պատկերացնում, թե իշխանական PR-շիկները ինչ արդարացում են գնելու Վազգեն Խաչիկյանի՝ ազատության մեջ անցկացրած երկու տարիների համար: Չեմ էլ պատկերացնում, թե խաչիկյանանմաններին ինչ մեթոդներով են ստիպելու չբացահայտել նրանց անունները, ում համար Խաչիկյաննները կրակից շագանակներ էին հանում:
Խնդիրը Խաչիկյաններն ու Բեգլարյանները չեն, ողջ համակարգն է խնդիր. Ժողովրդի արյունով սնվող ամենապուճուր չինովնիկից մինչև խոշորները:
Օրենքի կիրառումը ռանդոմիզացիայի չպիտի ենթարկվի ու օրենքը որոշել-չորոշելով չպիտի կիրառվի: Այս համակարգում այլ տարբերակ գործել չի կարող: Եթե պլոճիկով տղու նման որոշում ես մեղսավորներին պատժել, մի պահից սկսելու ես քեզ ամենամոտ կանգնածներին խփել: Իսկ կլանայնին այս համակարգը նման ստրեսներ չի հանդուրժի. Այն չափից դուրս փտած է:
Չեմ հավատում, որ նույնիսկ իր պատմական ելույթից հետո նախագահը հետամուտ կլինի հանցագործներին պատժելու: Վստահ եմ`  ամեն ինչ կլինի ինչպես միշտ է լինում: Կրկին զոհ կգնան մանրերը, ու կխաչվեն ցուցադրաբար…»

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan