Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լոռիում անտառները ոչնչացվում են. ՀԲՃ (լուսանկարներ, տեսանյութ)

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում
Լոռիում անտառները ոչնչացվում են. ՀԲՃ (լուսանկարներ, տեսանյութ)

Համահայկական բնապահպանական ճակատը տարածել է հաղորդագրություն, որում ասված է.« Ձեր ուշադրության ենք ներկայացնում երկու ամբողջական տեսանյութ, որոնք արվել են Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների կողմից, «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացրած առաջին դաշտային աշխատանքների ժամանակ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի և Եղեգնուտի անտառտնտեսությունների մի քանի տեղամասերի տարածքում։ Երկու օրվա դիտարկումների ընթացքում հայտնաբերեցինք 1000-ից ավել անօրինական հատված ծառ, որոնցից շուրջ 500-ը թարմ հատումներ էին։ Այդ ծառերի մեծամասնությունը աճում էին 30 աստիճանից բարձր թեքություն ունեցող լանջերին, որտեղ ընդհանրապես հատումներ իրականացնել չի կարելի։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի խոսքով, ահազանգից հետո հատուկ խումբ են ուղարկել՝ հիշյալ թվերը ճշտելու համար: Իսկ Լոռու մարզի իրավապահներն էլ արդեն հետաքննություն են սկսել այս տեսանյութերի և լուսանկարների հետքերով։

Հ․Գ․ Մենք շատ լավ հասկանում ենք, որ սոցիալական ծանր պայմանները մեր բազմաթիվ հայրենակիցների ստիպում է իրենց տները տաքացնելու համար ձեռք մեկնել անտառի օգնությանը։ Բայց մյուս կողմից էլ պնդում ենք, որ անտառների պահպանության համար պատասխանատու պետական մարմինները պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի վառելափայտի հայթհայթման գործընթացն իրականացվի հնարավորինս կազմակերպված, լուրջ վերահսկողության և մասնագիտական մոտեցումների դրսևորման պայմաններում, որպեսզի նվազագույնի հասցվի անտառներին հասցվող վնասները։

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan