Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ստեփանակերտի կենտրոնում ճարտարապետական բացառիկ լուծումներով նոր զբոսայգի է կառուցվում (լուսանկարներ)

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ստեփանակերտի կենտրոնում ճարտարապետական բացառիկ լուծումներով նոր զբոսայգի է կառուցվում (լուսանկարներ)

Ստեփանակերտի կենտրոնում` Վերածննդի հրապարակի հարևանությամբ, սկսվել է Արցախի ազատամարտիկների զբոսայգու կառուցման աշխտանքները. ընթացքի մեջ են հողային ու հենապատերի կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունից, զբոսայգին ունենալու է Ճարտարապետական յուրահատուկ լուծումներ ու ժամանակակից շինություններ. այն հանգստի ու ժամանցի իդիալական վայր է լինելու :Ներկայացնելով զբոսայգու կառուցվածքը` «Արցախպրես»-ին հայտնեցին, որ գլխավոր մուտքը լինելու է Վերածննդի հրապարակից, երկրորդը` Հովհ. Թումանյան փողոցից, երրորդ մուտքը` Ստեփ.Շահումյանի անվան մարզադաշտին հարող «Սիրո պուրակ»-ից:Ազատամարտիկների անվան զբոսայգու` ամբողջությամբ կանաչապատ տարածքն ունենալու է ցայտաղբյուրներ ու ծառուղի: Տարածքի տարբեր հատվածներում նախատեսվում է տեղադրել նստարաններ: Կենտրոնական հատվածում էլ կառուցվելիք օղակաձև ինքնատիպ շատրվաններից ջուրը հոսելու է կասկադով : 

Զբոսայգու հարևանությամբ գտնվող Արցախի Ազատամարտիկների միության վարչական շենքի ետնամասում նախատեսվում է կառուցել երկհարկանի կցակառույց, որի առաջին հարկում, ըստ նախագծի, լինելու են հանրային սանհանգույցն ու տեխնիկական սպասարկաման սենյակները:

 Այստեղ նախատեսված են նաև մանկական խաղասրահ, իսկ երկրորդ հարկում վետերան-ազատաարտիկների հանգստի համար լինելու է բացօթյա տաղավար: Տարածքում կբացվեն սրճարաններ, 150 տեղանոց ամֆիթատրոն և այլ ժամանցային վայրեր:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan