Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վեդու ջրամբարի կառուցումը կաջակցի հողերի ջրարփիացմանը. ջրաբան (audio)

Վեդու ջրամբարի կառուցումը կաջակցի հողերի ջրարփիացմանը. ջրաբան (audio)
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վեդու ջրամբարի կառուցումը կաջակցի հողերի ջրարփիացմանը. ջրաբան (audio)

Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է Հայաստանի կառավարության և Զարգացման Ֆրանսիական գործակալության միջև կնքել 75 մլն. եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր: ՀՀ կառավարության նիստին հավանություն տրվեց համաձայնագրի կնքմանը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմել սակավաջրությունը:

-Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչը իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողությանը: Վարկի մարման ժամկետը քսան տարի է, որից վեց տարին արտոնյալ:

Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը կարևորում է Վեդիի ջրամբարի կառուցումը և նշում, որ այս ջրամբարի կառուցումը կփրկի տվյալ տարածքի հողերը անապատացման վտանգից:

-Մեր անջրդի հողերը, որոնք արդեն դեգրադացիայի են ենթարկվում, երկար ժամանակ մնացել են անջրդի , այդտեղ արդեն սկսվել էին անապատացման պրոցեսները : Այնտեղ, որտեղ չի ջրվում, ջուր չկա և արևը անընդհատ քայքայում է, այդտեղ ղառեր են ստեղծվում և աճում է արդեն մի բուսականություն, որը բնորոշ է անապատին: Ուրեմն, այնտեղ` այդ անջրդի տարածքներում սկսել է դեգրադացիայի պրոցեսը և գնում է դեպի անապատացում:Այդ խնդիրը  կվերանա, որովհետև Վեդիի ջրամբարը կաջակցի այդ հողերի ջրարփիացմանը: Այդտեղ կարող են գյուղատնտեսական կուլտուրաններ աճեցնել,որտեղ ջուր կա այնտեղ հոյակապ այգիներ են աճում: Այդ տարածաշրջանում կլիմայի փոփոխություն մենք կզգանք, որովհետև ջրամբարի ջրի մակերեսը ստեղծում է խոնավություն, կլիման խոնավանում է, երբ հողի մակերևույթից ջուրը գոլորշիանում է: Ուրեմն կլիմայի փոփոխություն կզգանք դեպի լավը 

Ըստ ջրաբանի՝ Վեդիի ջրամբարի դիրքը թույլ կտա մեխանիկական համակարգից անցում կատարել ինքնահոս համակարգի:

- Քանի որ Վեդիի ջրամբարը բարձրադիր գոտիում է, այդտեղ փաստորեն բոլոր հողերը ջրվելու են ինքնահոս. խողովակներով պետք է գնա և այդտեղ բոլոր հողերը, որոնք նախատեսվել են ջրելու` ջուր կստանան, բայց ինքնահոս ձևով կստանան, քանի որ Վեդիի ջրամբարը շատ ավելի բարձր է գտնվում, իսկ այն հողերը, որոնք պետք է ջրվեն` գտնվում են ցածրադիր գոտիներում: Այ դա էլեկտրաէներգիայի մեխ խնայում է, ինչ խոսք:

Հավելենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է գերակա ուղղություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan