Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վահագն Սարոյան.Անհասկանալի արագությամբ ավելանում է «պառկովչիկների» քանակը

Վահագն Սարոյան.Անհասկանալի արագությամբ ավելանում է «պառկովչիկների» քանակը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վահագն Սարոյան.Անհասկանալի արագությամբ ավելանում է «պառկովչիկների» քանակը

Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Սարոյանն իր էջում գրել է.

«Անհասկանալի արագությամբ ավելանում են «պառկովչիկների» քանակը: Շատ հետաքրքիր մշակույթ է ձևավորվել, եթե մեքենան կայանում ես մայթեզրին ու մոտակա խանութում կամ բանկոմատում գործ ունես, որը նույնիսկ տևում է 5 րոպե, այնուամենայնիվ պետք է վճարես 100 կամ 200 դրամ՝ կախված կայանման վայրից: Սա երևի իր օբյեկտիվ բացատրությունը կունենա, նույնիսկ չեմ կասկածում, որ այդ բացատրողները ընդգծված էնտուզիազմով կարող են լեգիտիմացված ներկայացնել և գովերգել այդ «պառկովչիկների» առկայությունը, իհարկե գործազրկության խնդրի տեսանկյունից: Սակայն այն իրավիճակը, որ կա այսօր մեր փողոցներում ու ամեն օր առնչվում ենք բոլորս, հավատացեք շատ տհաճ է, սա «ծառայություն» չէ, այլ մուրացկանություն: Նույնիսկ նկատվել է որ այդ «պառկովչիկ» կոչվածները թևքից կախ տված ման են տալիս ՀԴՄ տպիչ սարք, որը որպես կանոն չի գործում: Այս իրավիճակը շատ հարցերի տեղիք է տալիս՝
1. Ո՞ւր են գնում այդ 100-500 դրամները որոնք հավաքվում այդ «կաստայի» կողմից... ի վերջո վերահսկվում է՞ այս իրավիճակի ֆինանսական ուղղությունները,
2. Ովքեր են այդ «պառկովչիկների» գործատուները:
3. Արդյո՞ք մայթեզրերին մոտ գտնվող սրճարաններին են պատկանում նաև այդ մայթերը որոնք հսկում և դրամազերծում է այդ «պառկովչիկ» կոչվածը սրճարանից օգտվողներին:
4. Այդ «աշխատողների» աշխատավարձից կենսաթոշակային ֆոնդին գումարներ գնո՞ւմ են...
5. Եթե շքեղ մեքենան, որը կայանված է «պառկովչիկի» կողմից հսկվող տարածքում, վնասվում է «պառկովչիկը» կամ նրա «տերը» ի՞նչ պատասխանատվություն են կրում:
6. Ի վերջո որն է այդ ստատուսը կրողների մատուցած ծառայությունը:
7. Երևանի քաղաքապետարանն ո՞ւնի արդյոք լծակներ այս երևույթի կարգավորման ուղղությամբ:

Հ.Գ. Եթե իրոք ապացուցվի, որ այս ծառայությունը ու այդ ծառայությունը մատուցողները շատ կարևոր են, ապա պետք է դիմել ԱԺ, որպեսզի այս գործունեությունը կարգավորվի նաև օրենքով:
 «Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan