Տ. Աբրահամյան. ԲՀԿ-Հմայակ դիմակայությունում պարտվող կողմ է ԲՀԿ-ն




Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» (որոշ վերապահումներով) իրենց տորագրոթյունն էին դնում Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու մասին փաստաթղթի տակ տեսնես իրենց հարց չէին տալիս, թե ինչու են այդ ամենին գնում հենց Հմայակ Հովհաննիսյանի «քավորությամբ»: Երբ ԲՀԿ-ն Հմայակին իր համամասնական ցուցակում ընդգրկում էր, տեսնես ինքն իրեն հարց չէր տալիս, թե Հմայակի ո՞ր արժանիքների համար: Ու այսօր ուղղակի անլուրջ է, երբ տեսնում ես Հմայակ-ԲՀԿ ինտրիգները: Երբ կողմերը միմյանց վիրավորում են արժեր նրանց հիշեցնել, որ նրանք մի 4-5 ամիս առաջ մի թիմում էին, ընդ որում՝ Հմայակը ոչ պակաս 10-րդ հորիզոնականում էր: Մեկ դիտարկում ևս. ցանկացած դեպքում ԲՀԿ-Հմայակ դիմակայությունում պարտվող կողմ է ԲՀԿ-ն (Հմայակը վաղուց մարած աբլիգացիա է ուղղակի չգիտես ինչու ԲՀԿ-ում նոր են իմացել), քանի որ Հմայակի հետ նման դիմակայության մեջ մտնելն արդեն իսկ պարտություն է:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն: