Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Այդպիսի մի սերունդ էր, որ եկավ, իր գործը արեց և գնաց… «Երկիր Զաբախա»` Կարո Ղաֆադարյան

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Արամ Ինճիկյան, Հովհաննես Ինճիկյան, Արամ և Հովհաննես Ղանալանյան եղբայրներ, Կարո Ղաֆադարյան… ախալցխացի համբավավոր գիտնականների մի ողջ աստղաբույլ, մի սերունդ, որ եկավ, իր գործն արեց և գնաց` իր հետևից թողնելով լուսավոր մի հետագիծ, հսկայածավալ գիտական ժառանգություն:

Կորյուն Ղաֆադարյանը հասակ է առել վերոնշյալ գիտնականների նախանձելի միջավայրում: Նա որդին է բազմավաստակ վիմագրագետ, հնագետ-պատմաբան, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Կարո Ղաֆադարյանի, միաժամանակ՝ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արամ Ինճիկյանի քրոջ զավակը (պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Ինճիկյանն իր հերթին հանդիսացել է Կորյուն Ղաֆադարյանի մոր հորեղբոր որդին): Կորյուն Ղաֆադարյանին մանկության տարիներին նկարչական հմտություններ է հաղորդել նրա մոր հարազատ քեռին` ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Գայֆեճյանը:

Գիտնականների և արվեստագետների այս խմբին տոնական օրերին մշտապես իր հարկի տակ է ընդունել Ինճիկյանների, Ղանալանյանների ու Ղաֆադարյանների ուսուցիչ Գրիգոր Մուրադյանը (hայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողողվրդական արտիստուհի, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի կնոջ` Մարգո Մուրադյանի հայրը), որը նաև հանդիսացել է Կորյուն Ղաֆադարյանի մորաքրոջ ամուսինը:

Նշանավոր այս մարդկանց կապը Հայրենի Ախալցխայի հետ երբեք չի դադարել կենսունակ լինելուց. նրանց հավաքների զարդը Ախալցխայի հարազատ բարբառն էր, ամենաքննարկվող թեմաներից էին հայրենի քաղաքի հիշարժան դեպքերն ու պատմությունները, մանկական քաղցր հիշողությունները: Հիշարժան այդ հավաքներն անցել են Ախալցխայի ավանդույթներին համահունչ, և մասնակիցները միանգամից տեղափոխվել են հայրենի եզերք: Գիտական հռչակ վայելող այս մարդիկ վերհիշել ու անգամ փորձել են կրկնել մանկական հրաշալի խաղերն ու սովորույթները:

Մեծահամբավ գիտնական Կարո Ղաֆադարյանի (1907, Ախալցխա -1971, Երևան) կյանքը, գիտական ժառանգությունը և վերջինիս ապրած տարիների ջերմ հիշողությունները ներկայացնում է նրա որդին` ճարտարապետության թեկնածու, ճարտարապետության պատմաբան, ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Կորյուն Ղաֆադարյանը:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan