Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

P_a_t_a_r_a. Ընդդիմությունը Արցախին խիստ անհրաժեշտ է

P_a_t_a_r_a. Ընդդիմությունը Արցախին խիստ անհրաժեշտ է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
P_a_t_a_r_a. Ընդդիմությունը Արցախին խիստ անհրաժեշտ է

Նախագահական ընտրությունների արդյունքները Արցախում ոգևորիչ էին: Հասարակությունը տեղաշարժվեց նոր տեղաշարժի համոզմունքով: Թվում էր, թե վերջապես ժողովրդավարացման բուռն գործընթացի սկիզբը դրված է: Կձևավորվի իշխանությունների հասարակական վերահսկման մեխանիզմ. ընդդիմություն կունենանք:
Վրաստանի զարգացումը-ժողովրդավարացումը հույզեր է առաջացնում: Արցախը ուրիշ ճանապարհ չունի: Յուրաքանչյուր հետ քայլ մեզ դեպի Ադրբեջան է տանում:
Ընտրություններից հետո ենթադրվում էր, որ Վ. Բալասանյանի գլխավորությամբ ընդդիմություն կձևավորվի: Սակայն ստեղծվեց շարժում:
Բայց ակնկալվում էր քաղաքական թեժ պայքար ու ժողովրդավարացման գործընթաց, որը կշարունակվեր ու կզարգանար և 2015 թ. Ազգային ժողովի ընտրություններով կամրապնդվեր:
Քաղաքական դաշտում վակում է:
Արցախում գործող, խորհրդարանում առկա կուսակցություններից ընդդիմություն ձևավորելու կամ դառնալու ոչ մի ուժի նկատմամբ ակնկալիք չկա:
Փաստորեն, եթե այսպես շարունակվի 2015 թ. ԱԺ-ը ընտրությունների արդյունքում կունենանք ամենավատթարագույն խորհրդարանը՝ իշխանություն-իշխանություն և նորից իշխանություն:
Այսպիսով՝ խստագույնս առաջանում է նոր սերնդից նոր քաղաքական ուժ ձևավորելու պահանջը, որը կդառնա իշխանությունների հակակշիռը և կփրկի Արցախի միջազգային իմիջը: Ուրիշ ճանապարհ չկա - ընդդիմությունը Արցախին խիստ անհրաժեշտ է:

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan