Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Աշոտյան. Օսկանյանին քննադատել եմ նաև իր պաշտոնավարման ժամանակ

Արմեն Աշոտյան. Օսկանյանին քննադատել եմ նաև իր պաշտոնավարման ժամանակ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Աշոտյան. Օսկանյանին քննադատել եմ նաև իր պաշտոնավարման ժամանակ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում՝ Վարդան Օսկանյանի մասին իր գրառման արձագանքներին: «Այն, որ ես եղել եմ իշխանական այն պատգամավորներից, ով քննադատել է Օսկանյանին նաև իր պաշտոնավարման ժամանակ, քաջ հայտնի է լուրջ լրագորղներին»,- գրել է Աշոտյանը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում:

Արմեն Աշոտյանը որպես օրինակ հատված է ներկայացրել խորհրդարանի 2006թ.-ի հոկտեմբերի 24-ի նիստից.
«Հաջորդ թեմայի զարմանքի համար։ Հայտնվել է կառավարության մի անդամ, որը մոռանալով իր բուն պետական գործառույթները, երկրի առջեւ ծառացած արտաքին մարտահրավերները, մի շարք դեսպանատների զարհուրելի աշխատանքը եւ չաշխատանքը, 80% նիստերին՝ կառավարության, չի մասնակցել, եւ դա համարում է բախտի բերմամբ։ Նշանակվել է Նախագահի կողմից, սակայն երեւի ծանոթ սցենար է, Նախագահին այդպես էլ մի թթու, կծու խոսք չի ասել։ Նախանձելով Մովսեսի փառքին, հավակնել է ձեւաչափել 10 ժողովրդավարական պատգամ, սակայն 4-ից ավելիին չձգեց։ Դժգոհ է կառավարության քաղաքականությունից, սակայն շարունակում է պաշտոնավարել, լավ գիտի մի շարք կոռումպացվածների անուններ, բայց չի ասում եւ թաքցնում է»,- գրում է Աշոտյանն ու ավելացնում,- «Զարմանքները շարունակելի են, ցավոք սրտի, հարգելի՛ գործընկերներ։ Եվ որպես հետգրություն։ Թեպետ վերոհիշյալ փաստերը հորինված են, սակայն բոլոր զուգադիպությունները՝ Վարդան Օսկանյան-Նիկոլ Փաշինյան, հարցազրույցին, օրինաչափ են»։

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan