Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վլադիմիր Կազիմիրովը Ադրբեջանին մեղադրել է բանակցությունները տապալելու մեջ

Վլադիմիր Կազիմիրովը Ադրբեջանին մեղադրել է բանակցությունները տապալելու մեջ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ վերջին ռազմական գործողությունների համատեքստում ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կազիմիրովը հոդվածի սկզբում նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամկետների և բարդությունների մասին քիչ չի խոսվել: Կազիմիրովը ոչ սովորական է համարել հակամարտությունն այն առումով, որ նրանում ներգրավված է ոչ թե երկու, այլ երեք կողմ (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան):

Անդրադառնալով ապրիլի 2-ից ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սկսած լայնածավալ ռազմական գործողություններին՝ Կազիմիրովը նշում է, որ զինադադարի հաստատման 22 տարիների ընթացքում դա ամենաարյունոտ և լայնածավալ ռազմական գործողությունն էր: Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորմանն ուղղված երկարատև բանակցությունները պաշտոնական Բաքվին հետ չեն պահել նոր ուժ կիրառելուց: «Կարիք կա համակողմանիորեն ուսումնասիրել Ադրբեջանի ղեկավարության հակասական գործողությունները՝ այդ երկրի բոլոր իշխանությունների օրոք: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշելու քաղաքական պայ քարը տեղափոխվեց ռազմի դաշտ, որը առաջին զինված հակամարտությունն էր Խորհրդային Միության տարածքում: Ուժի կիրառումը, անխոս, Բաքվի նախաձեռնությունն էր: Սկսած այդ պահից՝ Բաքվի պահվածքում քիչ զիգզագներ չեն եղել և ռազմական, և քաղաքական-դիվանագիտական առումով: Ցավալի է, բայց արդեն զարմանալի չէ, որ ադրբեջանական կողմը վաղուց հաշվի չի նստում այն պարտավորությունների հետ, որոնք ստանձնել է՝ ստորագրելով պաշտոնական համարվող փաստաթղթեր: Հրադադարի հաստատումից դեռ երեք ամիս առաջ՝ 1994թ. փետրվարի  18-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարը Լեռնային Ղարաբաղ ի և Հայաստանի պաշտպանության նախարարների հետ միասին ստորագրել է արձանագրություն Մոսկվայում հանդիպելու մասին, որտեղ կողմերը պարտավորվում էին հրադադարի հաստատումից հետո իրենց զորքերը հետ քաշել շփման գծից: Բայց հետո Բաքուն հրաժարվեց հետ քաշել իր զորքերը, ինչը հետագայում առիթ տվեց թե պատահական, թե միտումնավոր միջադեպերի: Լարվածության առաջին պատճառներից մեկը հենց սա է»,- գրել է Կազիմիրովը:

Նա հավելել է, որ պետական գործիչների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները խոսում են այն մասին, որ պայմանավորվածությունները խախտող պետությունը դեռ չի կրում համաձայնագրերը խախտելու պատասխանատվությունը, որովհետև ընդամենը ցավակցություններ և բարի կոչեր պարունակող հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան այդ պետությանը չնեղացնելու փորձ: «Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է հնչեն ստանձնած պարտավորությունները կատարելու մասին ուղիղ կոչերը: Հարկ է նշել, որ Հեյդար Ալիևի իշխանության տարիներին Ադրբեջանի պաշտպանո ւթյան նախարարությունը հրաման էր տալիս զերծ մնալ հրադադարի խախտումներից և անգամ պատժում էր խախտման պատասխանատուներին: Նույնը անում էին նաև Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Հնարավո՞ր է հիմա նման բան: Հակառակը՝ լսելի չէ, որ ինչ-որ մեկը պատասխանատվության է ենթարկվում: Հայտնի է նաև, թե ինչպես է Բաքուն հերոսացրել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Իլհամ Ալիևը մշտապես խոսում է «օկուպացված տարածքների» վերադարձի մասին՝ մոռանալով, որ ամեն ինչ տեղի է ունեցել հենց Բաքվի սխալ հաշվարկների պատճառով: Սա էլ հակամարտության խնդիրներից մեկն է, սակայն առ աջինը չէ իր նշանակությամբ և հակամարտության կարգավորման տեսանկյունից»,- ասված է հոդվածում:

Կազիմիրովը շեշտում է, որ հակամարտության նախահիմքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, իսկ Բաքուն հրաժարվում է այդ հարցը լուծելուց:

Կազիմիրովը ներկայում հրատապ խնդիր է համարում, որ միջազգային հանրությունը և միջնորդները ընդունեն Ադրբեջանի իշխանությունների կեղծ խաղը և իրերը կոչեն իրենց անուններով: «Արդեն բավական են հակամարտության կողմերին վերաբերող ընդհանուր հայտարարությունները: Ժամանակն է ավելի հասցեական խոսել, իրերն իրենց անունով կոչել, ցույց տալ, թե որքան բացասական վարքագիծ ունի Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը»,- եզրափակել է նա:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
27Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan