Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Լեռնցի». Անհայրենիքներին հետաքրքրում է իրենց բիզնեսը

«Լեռնցի». Անհայրենիքներին հետաքրքրում է իրենց բիզնեսը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Լեռնցի». Անհայրենիքներին հետաքրքրում է իրենց բիզնեսը

««Հեռուստաեթերի մաքրման պահանջ» ՖԲ-եան խմբի շրջանակներում անըդհատ քննարկւում են տարբեր մարտավարութիւններ, առաջարկութիւններ հեռուստաեթերի որակի վրայ ազդելու, որպեսզի այն լինի առաւել դաստիարակչական, ուսուցանող, հեռու լինեն դրանից պրիմիտիւութիւնները, հիմարութիւնները, ագրեսիա առաջացնող աղբերը...»,-իր բլոգում գրել է «Լեռնցին»:

Բլոգերը հավելում է.
«Եւ ահա, կարծէս կամաց-կամաց կառավարական մարմիններում էլ են հասկանում խնդրի կարևորութիւնը, չնայած այն բանին, որ հակառակ տեղից անհայրենիքներն ամէն բան անում են այդ աղբը հնարաւորինս պահպանելու համար:
Ինչպէ՞ս ազդել: Անհայրենիքներին հետաքրքրում է իրենց բիզնեսը, իսկ այդ բիզնես կոչեցեալն այնքանով է լաւը, որքանով որ բարձր է այդ հիմարութիւնների ռեյտինգը:
Ազդելու համար այս տենդենցի վրայ երկու տարբերակ կայ՝ բոյկոտել հիմարութիւնները խրախուսող ապրանքանիշները:
Դէն նետել հեռուստացոյցը:
Այս վերջինն առաւել հետաքրքիր է: Եւ նոյնիսկ նման նախաձեռնութիւն կարելի է իրականացնել: «Հեռու պահէք հեռուստացոյցը Ձեր երեխաներից, նաեւ հէնց ձեզնից, որովհետեւ այնտեղ դիտավորեալ բթացման մեխանիզմներ են աշխատում, եւ խիստ բացսական ազդեցութիւն են ունենում Ձեր երեխաների աշխարհահայացքների, մտածելակերպի եւ մտավոր ունակութիւնների վրայ:՞
Ինչ խօսքը, պիտի ասեմ, որ ճանաչում եմ արդէն բաւական քանակութեամբ մարդիկ, որոնք վաղուց անջատել են իրենց տան հեռուստացոյցը:
Եւ սա կարո՞ղ է լուծել հարցը, արդեօ՞ք բանը կը հանգեցնի նրան, որ այդ ստահակները վերջապէս հիշեն, որ ինչ որ տեղ իրենք հայկական արմատներ էլ ունեն: Դժուարանում եմ պատասխանել:
Այս ամէնի մէջ ուրախալին այն է, որ ժողովրդի մէջ կամաց-կամաց հասունանում է այն զայոյթը, որի մահակը մի օր կը ջարդուի չարագործների գլխին, եթէ ժամանակին կանգ չառնեն ու ռադները չքաշեն եթերից»:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan