Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռազմարդյունաբերությունից կիբերանվտանգություն. «Դիջիթեք»-ը պատրաստ է կառուցողական քննարկումների

Ռազմարդյունաբերությունից կիբերանվտանգություն. «Դիջիթեք»-ը պատրաստ է կառուցողական քննարկումների
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռազմարդյունաբերությունից կիբերանվտանգություն. «Դիջիթեք»-ը պատրաստ է կառուցողական քննարկումների

Ամենամյա «Դիջիթեք» բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի 9-րդ անգամ և Երևանում կմեկտեղի ոլորտի հայ և արտասահմանցի մասնագետներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 17-18-ին անցկացվելիք համաժողովի նպատակն է քննարկումների միջոցով գտնել ուղիներ ՏՏ լուծումների ներդրումը տնտեսության տարբեր ճյուղերում ապահովելու համար:

«Այս միջոցառման հիմնական իմաստն է խթանել Հայաստանի տնտեսության,  պետական ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների ներդրումը: Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրանքի 70 տոկոսն արտահանվում է. մեր խնդիրը միշտ եղել է ներքին խթանումը, որ ոչ միայն դրսի շուկաներին լուծումներ տանք, այլև մեր սպառողների կյանքը լավացնենք»,-ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով` համաժողովի այս տարվա օրակարգն առավել բազմազան կլինի` սկսած ռազմարդյունաբերության, մաքուր տեխնոլոգիաների, մարդկային ռեսուրսների կառավարման հարցերից, մինչև կիբերանվտանգության վերաբերող խնդիրների քննարկում: «Արևելյան Եվրոպայից շատ մեծ պատվիրակություն ունենք: Օրակարգը շատ բազմազան է, մասնակիցների համար շատ հետաքրքիր է լինելու մասնակցել ու օգուտ ստանալ»,-հավելեց ԻՏՁՄ տնօրենը` հիշեցնելով, որ միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո:

Կարեն Վարդանյանը շեշտեց հանգամանքը, որ քննարկումների ժամանակ փորձելու են դուրս բերել պետություն-մասնավոր համագործակցության մոդելներ, որոնք կարող են հետագայում իրագործվել: «Կարծում ենք քննարկումները նոր առաջարկություններ են բերելու, ֆորումի հիմնական արդյունքը կլինի առաջարկություններ հավաքելը, ստրատեգիական առումով դասավորել ու ներկայացնել կառավարությանը»,-ասաց Կարեն Վարդանյանը:

 

Կարեն Վարդանյանը շեշտեց հանգամանքը, որ քննարկումների ժամանակ փորձելու են դուրս բերել պետություն-մասնավոր համագործակցության մոդելներ, որոնք կարող են հետագայում իրագործվել: «Կարծում ենք քննարկումները նոր առաջարկություններ են բերելու, ֆորումի հիմնական արդյունքը կլինի առաջարկություններ հավաքելը, ստրատեգիական առումով դասավորել ու ներկայացնել կառավարությանը»,-ասաց Կարեն Վարդանյանը:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նկատեց, որ ապրիլյան դեպքերից հետո որոշվեց համաժողովի ուշադրությունը սևեռել ռազմարդյունաբերության հարցերին: «ԻՏՁՄ-ն մեծ ակտիվությամբ զբաղվում է նշյալ հարցով, ունենք 300 մասնագետներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել իրենց աջակցությունը ցուցաբերել ռազմարդյունաբերության զարգացման գործում: «Դիջիթեք» բինզես ֆորումի շրջանակներում կունենանք քննարկումներ ու արդյունքներ, որոնք հետագայում հուսով ենք կյանքի կկոչվեն»,-հայտնեց Ալեքսանդր Եսայանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ` Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ մի կողմից` կիբեր հանցավորությունը դառնում է սպառնալիք ողջ երկրի անվտանգության մակարդակով, մյուս կողմից` անհրաժեշտ է պաշտպանության նպատակով կիրառել սեփական կիբեր զենքերը: «Եկել է ժամանակը, որ տեղեկատվական տեխնոլոգիաները չլինեն զուտ գերակա ճյուղ, այլ ոլորտ, որ մտնում է մեր տուն ու կրրառվում ամեն տեղ: Մենք արդեն ունենք նմանատիպ փորձեր: 2015-ը կարելի է համարել այդ տարեթիվը, երբ ՏՏ-ն մտավ մեր արտադրության մեջ, դրա լուծումները սկսեցին փոխել մեր կենցաղը: Ժամանակն է, որ դա դառնա կարևոր ուղղություններից, որին զուգահեռ նաև ծառայի պետական անվտագության ապահովմանը»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan